Հոլանդացի ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը, ով այժմ շարունակում է կարիերան Բրազիլիայում, կարծում է, որ հարկ չկա համեմատելու բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստ Նեյմարին Եվրոպայի աստղերի հետ:
«Նա շատ երիտասարդ է, սակայն տաղանդավոր: Ազգային հավաքականի ելույթների ողջ պատասխանատվությունը նրա վրա է: Կարծում եմ` արդարացի չէ համեմատել Նեյմարին Մեսսիի և Ռոնալդուի հետ:
Հուսով եմ, որ կգա այն օրը, երբ Նեյմարն իր ելույթները կշարունակի Եվրոպայում: Եկե´ք սպասենք և տեսնենք՝ կկարողանա՞ արդյոք նա ցուցադրել նույն շոուն, ինչ որ Բրազիլիայում: Ինչպես, օրինակ, կարողացավ անել Ռոբինյոն»,- ասել է Զեդորֆը:







































