Երևանի «Բանանց»-ն իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց կիպրոսյան հավաքի շրջանակներում:
Հայկական ակումբի մրցակիցն էր «Ուֆա»-ն: Թիմերի պայքարն ավարտվեց 0:0 հաշվով:
Հարկ է նշել, որ այսօրվա խաղին չէր մասնակցում «Ուֆա»-ի ֆուտբոլիստ Միխայիլ Մարկոսովը:
Հավելենք նաև, որ երեկ «Ուֆա»-ն 3:0 հաշվով հաղթել էր «Միկա»-ին:







































