Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն գոհ է այն փաստից, որ ամերիկացի Ֆլոյդ Մեյույզեր-կրտսերի դեմ մենամարտում հետնապահ է համարվելու: Պակյաոն նշել է, որ վաղուց է ցանկացել անցկացնել այդ մենամարտն ու կօգտվի հնարավորությունից` հաղթելու համար:
«Ես վստահ էի, որ մեր մենամարտը կկայանա: Աղոթում էի այդ մասին: Ես հետնապահ էի համարվում բարդ բանակցությունների ընթացքում: Հետնապահ եմ համարվում նաև առաջիկա մենամարտում: Սակայն միշտ հաղթել եմ, երբ ինձ մրցակցից թույլ են համարել: Այդ կարգավիճակը ոգեշնչել է ինձ մարզումների ժամանակ:
Այն ինձ թույլ էր տալիս ապացուցել, որ աղքատության մեջ ծնված, հասարակության ներքին խավերից դուրս եկած բռնցքամարտիկը կարող է հաջողության հասնել: Այնպես որ, ես սիրում եմ հետնապահ լինել»,- Boxingscene-ը մեջբերում է Պակյաոյի խոսքերը: