Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

ՀԱԿ-ից հիասթափված ընտրազանգվածը «Ժառանգության» կողմը չի անցնի

«Քաղաքական դաշտում ՀԱԿ-ի միակ մրցակիցը ՀՀԿ-ն է, մնացած ուժերը մտնելով ՀԱԿ-ի հետ պոլեմիկայի մեջ, նրան ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելով, իրենց PR կամպանիան են փորձում իրականացնել և փորձում են ՀԱԿ-ից ավելի հզոր երևալ, հասարակության գիտակցության մեջ հավասարվել ՀԱԿ-ին: Մի բան, որը ՀԱԿ-ը չպիտի թույլ տա»,- անդրադառնալով ՀԱԿ հանրահավաքից հետո «Ժառանգություն» կուսակցության քննադատական դիրքորոշմանը` կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Բադալյանը նկատեց, որ «Ժառանգությունը» ոչ թե քաղաքական ուժ է, այլ իրավապաշտպան կառույց, քանզի հենց նրանք են անընդհատ հայտարարում, թե կանգնած են բոլոր նրանց կողքին, ում իրավունքները ոտնահարված են. «Այդ ամենը դասական իրավապաշտպանի արտահայտություն է: ՀԱԿ-ը պետք է հասկանա, որ «Ժառանգությունն» իր մրցակիցը չէ, և «Ժառանգության» բոլոր հարցերին պատասխան պետք է տրվի միայն ՀԱԿ-ի մամլո քարտուղարի մակարդակով:
«Ժառանգության» հետ պոլեմիկայի մեջ մտնելը ՀԱԿ-ին օգուտ չի տա, «Ժառանգությանը»` միգուցե որևէ օգուտ տա»:

Բադալյանի խոսքերով, «Ժառանգությունը» մտածում է, որ եթե ՀԱԿ-ին մեղադրանքներ ներկայացնի, ապա ՀԱԿ-ի ընտրազանգվածը կհիասթափվի և կանցնի իր կողմը. «Կարող եմ ասել, որ «Ժառանգության» այս ստրատեգիան իրեն չի արդարացնի և սխալ է, որովհետև եթե անգամ ՀԱԿ-ի ընտրազանգվածը երես թեքի ՀԱԿ-ից, հաստատ «Ժառանգության» կողմը չի անցնելու, որովհետև այն չի ընկալվում որպես քաղաքական ուժ»:

Այդ ընտրազանգվածը, ըստ Բադալյանի, ՀՅԴ կողմն էլ չի գնալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում