Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն անդրադարձել է «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ կապված սկանդալային միջադեպին, ըստ որի՝ ակումբն արգելված խթանիչներ է օգտագործել:
«Խաղալով «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմում՝ մեկ անգամ չեմ տեսել, որ որևէ մեկն արգելված խթանիչ օգտագործի: Թիմը մի´շտ է եղել անբասիր ու այդպիսին է նաև հիմա»,- ասել է Խաբի Ալոնսոն:







































