Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը. The Observer

1944 թվականին, երբ Եվրոպայի հրեաների նացիստական կոտորածն շարունակվում էր առանց խոչընդոտի, Լեհաստանից հրեա փախստական Ռաֆայել Լեմկինը հորինեց նոր բառ՝ ցեղասպանություն։ Նա այդ նոր բառը բնութագրեց որպես «ազգային խմբերի կյանքի կործանում….մշակույթի, լեզվի, ազգային զգացմունքների, կրոնի քայքայում… և նույնիսկ այդպիսի խմբերի պատկանող անհատների կյանքի»։

Եվրոպայում տեղի ունեցած կոտորածը խոր ազդեցություն է ունեցել նրա մտածողության վրա։ Նույնպիսի էֆեկտ է ունեցել մեկ այլ սարսափ, որը նրա գրելու ժամանակ գրեթե մոռացված էր՝ 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները։

Այս տարի նշվում է 20-րդ դարի մռայլ անկյունաքարերից մեկի 100-րդ տարելիցը՝ մի քանի տարիների ընթացքում օսմանյան թուրքերի կողմից իրականացված 1.5 մլն հայերի սպանությունը։ Հայաստանի գերազանցապես քրիստոնյա համայնքն օսմանյան տիրապետության տարիներին տառապել է խտրականությունից և էլ ավելի վատ երևույթներից, սակայն 1914 թվականին պատերազմի բռնկման հետ թուրքական կառավարությունը հայերին սկսեց դիտարկել որպես իր թշնամիների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար պոտենցիալ 5-րդ շարասյուն։ 1915-ի ապրիլից սկսած հայերը շրջանակի մեջ էին առնվում, երթով ուղարկվում սիրիական անապատով, վերաբնակեցվում համակենտրոնացման ճամբարներում։ Նրանց ունեցվածքն առգրավվել է, և նրանք հարյուր հազարներով սպանվել են։

Նյու Յորքում հաջոդ ամիս կայանալիք գիտաժողովը կփորձի բարձրացնել իրազեկվածությունը մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին։ Բանախոսները որոշակի կրճատումների են գնացել թուրքական իշխանությունների ճնշման ներքո։

Բայց «Պատասխանատվություն 2015» խորագրով գիտաժողովի կազմակերպիչները լավ գիտեն՝ դա կարևոր է, դա հրամայական է՝ կոչելու չարիքն իսկական անունով։ Լեմկինը, անշուշտ, հասկացել է դա։ Հարցն այն է, թե մենք ունե՞նք նրա քաջությունն ու համոզմունքը՝ գրում է The Observer-ը։

Ցեղասպանության մեղավորները, այն ժամանակ և հիմա, հույս ունեն, որ Լեմկինի զայրույթի զգացումը դուրս է եկել նորաձևությունից՝ փոխարինվելով վախով և իրականությունը ճանաչելու գրեթե պաթոլոգիական չկամությամբ։

Բանախոսները, ովքեր ապրիլի 24-ից սկսած Նյու Յորք կգան, հուսով են մեղավորներին մեկ դար առաջ 1.5 մլն մարդկանց մահվան համար պատասխանատվության կոչ անել։

Բայց, ցավոք, եթե նույնիսկ նրանք խոսեն, արյունռուշտ ահաբեկիչները Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում և Լիբիայում հպարտորեն իրականացնում են ցեղասպանություն՝ որպես քաղաքական հարց։ Աշխարհը դիտում է։ Հանցանքները շարունակում են անպատիժ մնալ։ Հանցագործները պարծենում են իրենց հեղած արյամբ։

Մենք շատ բան ունենք սովորելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում