Wednesday, 15 05 2024
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ

Նոր թանկացում Հայաստանում

Հանրապետական կուսակցության անդամները սկսել են խոսել այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կարող են կրճատվել խորհրդարանական տեղերը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, օրինակ, հայտարարել է, որ, իր կարծիքով, լավ կլինի 75 տեղանոց խորհրդարանը՝ 131-ի փոխարեն:

Թե ինչու են իշխանությունները որոշել հրապարակ նետել խորհրդարանական տեղերի կրճատման հնարավորության մասին նմանօրինակ կարծիքները, շատ դժվար է ասել: Մի բան հստակ է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսել է ուղեկցվել տեղեկատվական, այսպես ասած, մանիպուլյացիաներով: Օրինակ` Սերժ Սարգսյանն էլ օրերս հրապարակ նետեց միտքը, որ կառավարման մոդելը կարող է և չփոխվել, կատարելագործելով ներկայիս մոդելը:

Դժվար է ասել, թե այս ընթացքում իշխանությունները էլ ինչ տեղեկատվական ներարկումներ կանեն, սակայն արդեն առկա վիճակը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ կապված իշխանությունները չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Միգուցե պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում, և այս իրավիճակում փորձ է արվում տարբեր տեղեկատվական շարժումներով ապակողմնորոշել նաև հասարակությանը:

Միգուցե որևէ կերպ նա չի կարողանում ստանալ արտաքին քաղաքական կենտրոնների հավանությունը այս կամ այն տարբերակի համար կամ այդ կենտրոններում չի կարողանում ձևավորել ընդհանուր հայտարար, ինչը նշանակում է, որ նա չի կարող ամբողջացնել իր մոտեցումը սահմանադրական որևէ տարբերակի տեսքով: Այսպես, թե այնպես, սահմանադրական բարեփոխումները Հայաստանում վերածվում են ներքաղաքական աջափսանդալի, և արդեն ՀՅԴ ականներն են հայտարարում, որ եթե կառավարման մոդել չի փոխվելու, ապա այդ բարեփոխումներն իմաստ չունեն: ՀՅԴ-ն, որը առաջին իսկ պահից հանդես է եկել այս բարեփոխումների հավանությամբ:

Սա նշանակում է, որ պրոցեսն իսկապես մտել է անկանխատեսելիության փուլ, ինչքան էլ որ թվում էր, թե լինելու է լրիվ հակառակը` այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հեռացրեց իրեն խանգարող ուժերին: Հեռացնելիքը կարծեք հեռացվեց, իսկ այսպես ասած մնացողների համար էլ դրված է խճճելու խնդիր կարծեք թե, և դրա համար հրապարակ են բերվում փոփոխություններին վերաբերող տարբեր վարկածներ: Բացառել պետք չէ, որ Սերժ Սարգսյանը սրանով ուղղակի հետաքրքրություն է բորբոքում այդ փոփոխությունների շուրջ` միաժամանակ գուցե նաև փորձելով տրամադրությունները շոշափել և՛ քաղաքական ուժերի շրջանում, և՛ իշխանական շրջանակներում:

Այս տեսանկյունից, իհարկե, խորհրդարանական տեղերի նվազման գաղափարը կարող է հիրավի անսխալական ինդիկատոր լինել քաղաքական ուժերի և նաև իշխանությունների համար: Սակայն ամենակարևորը, իհարկե, գնաճն է՝ ինչքան քիչ են տեղերը, այնքան բարձր է գինը: Խորհրդարանական մանդատների կրճատումը կարող է նշանակել մանդատների գների բարձրացում: Սա ևս նորմալ է՝ ընդհանուր գնաճի ֆոնին: Չէ՞ որ Հայաստանում գներն աճել են, և ինչու չբարձրացնել նաև խորհրդարանական մանդատների գները, առավել ևս, որ սա մի ոլորտ է, որտեղ գնորդները մի վայրկյան անգամ չեն սպասի զեղչերի: Ի վերջո, տնտեսական ռիսկերը չէին կարող շրջանցել ամենակարևոր և ունիվերսալ ապրանքատեսակը ևս:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում