Saturday, 18 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Ո՞ւմ է ձեռնտու ընտրությունների հետաձգումը. մամուլ

«168 ժամը» զրուցել է Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ:

Պարոն Հայրիկյան, քաղաքական դաշտը սպասում է Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ Ձեր որոշմանը: Ունե՞ք արդեն հստակ որոշում:

– Դեռ երեկ երեկոյան ես հստակ որոշել էի, որ Սահմանադրական դատարան (ՍԴ) չեմ դիմելու, և այդ մասին պետք է հայտարարեի: Բայց պարզվեց, որ կան խնդիրներ, որոնց մասին պետք է մտածել: Գործընկեր մյուս թեկնածուներից ինձ ասում են, որ իրենք էլ իրավունք ունեն դիմելու նույն հարցով, և, որ, եթե ես չդիմեմ ՍԴ՝ իրենք կդիմեն: Վստահության արժանի մասնագետներ ևս, ոչ միայն Հայաստանից, ինձ հորդորեցին, որ խորը մտածեմ այն մասին, թե արդյո՞ք կարելի է ժողովրդավարացման համար նախատեսված ժամանակացույցը պահել այն դեպքում, երբ ընթացքում տեղի է ունենում ահաբեկչական ակտ, և դա հիմնավորել ժողովրդավարությանը հավատարիմ մնալու տրամաբանությամբ: Կարծում եմ, որ, անշուշտ, ահաբեկչություն և ժողովրդավարություն հասկացություններն անհամատեղելի են: Հիմա մենք լուրջ հետազոտություն ենք կազմակերպել՝ պարզելու, թե արդյո՞ք այն գործընթացը, որը կար մինչև այս ահաբեկչությունը, պահպանվում է, թե՞ խաթարվել է: Եթե խաթարվել է, մենք պետք է արձանագրենք նախնական զրոյական վիճակը ստեղծելու մասին:

Իսկ նոր ընտրությունները ես բացառում եմ, որովհետև դա արդեն դավադրություն է, որի նախաձեռնությունը ո՛չ իմն է, ո՛չ մեր ժողովրդինը: Ենթադրում եմ, որ դա արդեն չար ուժերի նախաձեռնությունն է՝ ինչ-որ կերպ իրավիճակը փոխելու նպատակով: Որովհետև շատ հարցեր են բացվում դրանից հետո: Առայժմ այդ մասին ես չեմ խոսում: Եթե մենք խոսենք նոր ընտրությունների մասին, սպառվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը, վերջինիս լիազորություններն անցնում են Ազգային ժողովի նախագահին, առաջ են գալիս նոր թեկնածուներ: Չէ, նոր թեկնածուներին ես դեմ չեմ, բայց եթե դավադիրի պես սպասել են մի տեռորի, որ դրանից հետո մեջտեղ գան՝ դա ազնիվ չէ: Առայժմ՝ այսքանը, չենք խորանա:

Պարոն Հայրիկյան, երբ ասացիք, որ, եթե Դուք չդիմեք ՍԴ, մեկ այլ թեկնածու կդիմի, նկատի ունեիք Անդրիաս Ղուկասյանի՞ն, ով կոչ էր արել Ձեզ՝ դիմել ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով՝ դրանով իսկ ստեղծելով հնարավորություն՝ դուրս գալ հացադուլից:

– Ոչ: Նրա մասին չէ խոսքը: Ես մամուլից եմ լսել, որ նա ինձ նման կոչ է արել: Իմ ջերմ ողջույներն եմ ուղարկում նրան մամուլով: Ինչ վերաբերում է այն թեկնածուին, ով ինձ դիմել է այս հարցով, անունը չեմ ուզում տալ, որովհետև իր հետ չեմ պայմանավորվել:

Մտավախություն չունե՞ք, որ հարձակումը կարող է նորից կրկնվել:

– Ես իրավունք չունեմ մտածել, որ միջադեպը չի կրկնվի: Որովհետև նրանք, ովքեր ուզում էին ինձ վերացնել, ըստ էության, իմ ծրագրերին, մոտեցումներին են դեմ: Թե չէ, ես՝ որպես մարդ, ո՞ւմ եմ պետք: Ես իրավունք չունեմ ասելու, որ չեմ վախենում: Ասել, որ վտանգ չկա՝ դա կլինի մանկամտություն: Նույնը և զգում են իրավապահ մարմինները, ովքեր էլ փորձում են ինձ հիմա ապահովել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում