Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը

Ըմբշամարտ, աշխարհի գավաթ. Ռուսաստանը կներկայացնեն նաև 2 հայազգի ըմբիշ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին հայտարարել է ընտրանու կազմը, որը փետրվարի 19-20-ը Թեհրանում մասնակցելու է աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը:

Ռուսաստանի ընտրանին վիճակահանության արդյունքներով Հայաստանի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականների հետ ընդգրկված է Բ խմբում, իսկ ստուգատեսին մասնակցող մյուս 4 ընտրանիները՝ Իրանը, Ադրբեջանը, Գերմանիան ու Շվեդիան, ընդգրկված են Ա խմբում:

Իրան մեկնող Ռուսաստանի հավաքականի կազմում ամենատիտղոսակիրն օլիմպիական չեմպիոն, 75 կգ քաշային Ռոման Վլասովն է, իսկ նորեկը՝ հավաքականում առաջին անգամ ընդգրկված 2014 թ երիտասարդների աշխարհի չեմպիոն, 19-ամյա գերծանր քաշային Սերգեյ Սեմյոնովը:

Նշենք, որ Գոգի Կոգուաշվիլու հրապարակած Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկած 16 ըմբիշների (8 քաշային կարգերից յուրաքանչյուրում ռուսները 2-ական ըմբիշ են ներկայացնելու) շարքում այս անգամ կլինեն նաև հայազգի երկու մարզիկներ: Ստեփան Մարանյանը հանդես է գալու 59 կգ, իսկ Մաքսիմ Սաֆարյանը՝ 98 կգ քաշային կարգում:

Իրանում Ռուսաստանի ընտրանու կազմում հանդես եկողների թվում են վերհիշյալ ըմբիշներից բացի կլինեն նաև 2014 թ աշխարհի չեմպիոն Չինգիզ Լաբազանովը (71 կգ), 2013թ. աշխարհի չեմպիոն Նիկիտա Մելնիկովը (98 կգ), 2014 թ աշխարհի փոխչեմպիոն Եվգենի Սալեևը (80 կգ), 2014 թ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինը (75 կգ):

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ընտրանին մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ Թեհրանում հանդես է գալու հիմնականում հավաքականի 2-րդ և 3-րդ համարներով ու ներկայանալու է հետևյալ կազմով ՝

Արթուր Մկրտչյան (59 կգ), Գոռ Սիրեկանյան (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ):

Հայաստանի պատվիրակությունը ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի փետրվարի 16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում