Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Daily Mail-ը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Փոլ Սքոուլզի մեքենան գողացել են: Հետաքրքիրն այն է, որ մեքենան գողացվել է ֆուտբոլիստի՝ Օլդհեմում գտնվող բնակարանի մերձակայքից:
Մեքենան «Շևրոլե Կապտիվա» մակնիշի է: Այն արժե շուրջ 30.000 ֆունտ:
Հաղորդման համաձայն՝ դեպքը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան 7:45-8:00-ն ընկած ժամանակահատվածում:
Սքոուլզը դիմել է ոստիկանություն:







































