Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մեր գլխավոր հարցը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը չէ. Հարութ Սասունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը:

– Պարոն Սասունյան, լրանում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս ընթացքում տարբեր մեկնաբանություններ են հնչում, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ այն դեպքում, երբ 2014-ը հագեցած էր նաև Հայաստանի՝ արտաքին քաղաքական կյանքի բուռն իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ:

– Մեր գլխավոր հարցը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ: Դժբախտաբար, Թուրքիան ո՛չ այս տարի կճանաչի Ցեղասպանությունը, ո՛չ եկող տարի և ո՛չ էլ 50 տարի հետո: Եվ մենք չենք կարող հավիտյան մուրացկանություն անել, անընդհատ աղաչել-պաղատել, որ Թուրքիան ճանաչի: Թուրքիան չի ուզում ճանաչել, և դա իրենց խնդիրն է: Մենք չենք կարող իրենց ստիպել. եթե մենք մեծ և հզոր պետություն լինեինք, իրենք՝ փոքր, մենք կստիպեինք, բայց իրենք մեծ են, մենք՝ փոքր, և չենք կարող ստիպել: Ես աշխարհի չորս կողմը, նաև այստեղ՝ Երևանում, ելույթ ունենալիս ասում եմ հետևյալը՝ մենք ճանաչում ենք արդարությունը, այդ արդարությունը պետք է պահանջել ոչ թե Թուրքիայից, այլ միջազգային դատարաններից: Պետք է դատարան դիմենք, ներկայացնենք մեր փաստարկները և պահանջենք, որ արդարություն լինի, մեր բոլոր կորուստները վերադարձվեն մեզ: Դա Թուրքիան չէ, որ պետք է անի, այլ միջազգային ուժերը, նրանք պետք է ապահովեն այդ արդարությունը:

– Իսկ Ձեր նշած միջազգային ուժերը որքանո՞վ են պատրաստ: Ինչպե՞ս եք գնահատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործընթացը:

– Փերինչեքի դատն ընդդեմ ցեղասպանության չէ, այլ այն, թե Փերինչեքն արդյոք խոսքի ազատություն ունի՞, որ ասի, թե Ցեղասպանություն չի եղել, և ոչ թե՝ ցեղասպանություն եղել է կամ չի եղել: Ինչ էլ որոշեն Փերինչեքի հարցով՝ դա ոչ մի ազդեցություն չի ունենա Ցեղասպանության իրողության վրա: Մենք պետք է մեր գործը անենք: Մեր դատը մեկ օրվա չէ՝ ո՛չ 100-ամյակին կլուծվի, ո՛չ էլ մյուս տարի: Մենք պետք է մնանք պահանջատեր՝ մինչև օրը գա, և միջազգային պայմանները փոխվեն: Եվ ես ձեզ վստահեցնում եմ՝ թվական չեմ կարող ասել, մարգարե չեմ, բայց կարող եմ ասել, որ աշխարհի պատմության մեջ նույն պայմանները երբեք հավիտյան չեն մնացել: Հսկա կայսրություններ են եկել ու գնացել, երկրների սահմաններ են փոխվել՝ մեծացել, փոքրացել, և ժամանակը կգա՝ նույն բանը նաև Թուրքիայի հետ կպատահի: Թուրքիայի սահմանները  կարող են փոխվել՝ միջազգային պատերազմ, աղետներ, արկածներ, ներքին պատերազմ, Քրդստան, Միջին Արևելքի պատերազմ. այս բոլոր պայմանները  կարող են փոխել կացությունը:

Մենք պետք է պատրաստ լինենք, որ եթե մի օր մի հարմար առիթ ներկայանա, մեր հաջորդ սերունդները չասեն, թե ինչ է Վանը, Էրզրումը, մենք մեր պահանջատիրությունը փոխանցենք սերունդներին, պահանջատեր մնանք, մեր սերունդները պատրաստ լինեն:

Ասեմ, որ հրեաները 2000 տարի առաջ, երբ պետություն չունեին, հռոմեացիները գրավել էին Պաղեստինը, իրենք 2000 տարի՝ մինչև 1948 թվականը, 60 սերունդ փոխանցեցին՝ ասելով, որ հաջորդ տարի պետք է վերադառնանք Երուսաղեմ: Վստահ եմ՝ այդ ժամանակ, երբ մեկն ասում էր՝ Երուսաղեմ, իր վրա բոլորը ծիծաղում էին, անհավանական, խենթություն, երազային էր թվում, բայց հրեաները փոխանցեցին սերունդներին, մինչև 2000 տարի հետո պայմաններն այնպես դասավորվեցին, մի վակուում տեղի ունեցավ,  և հրեաները անմիջապես եկան, այնտեղ նստեցին: Ես չեմ ասում՝ մենք 200 տարի սպասենք, բայց կարո՞ղ ենք արդյոք մեկ-երկու սերունդ սպասել:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում