Monday, 29 04 2024
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը

Ջուրը կարող ես մոտեցնել, բայց «զոռով» խմեցնել հնարավոր չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հյուսիսային Իռլանդիայի սոցիալ-դեմոկրատական և աշխատավոր կուսակցության (SDLP) բանակցային խմբի ավագ բանակցող Շոն Ֆարընը


– Պարոն Ֆարըն, Երևանում «Միջազգային տագնապ» կազմակերպության և Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Խաղաղության հաստատում և խաղաղ գոյակցություն ռազմական հակամարտությունից հետո. Կիպրոսի և Հյուսիսային Իռլանդիայի դեպքերը» թեմայով քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, որ Հյուսիսային Իռլանդիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները տարբերվում են, և Հյուսիսային Իռլանդիայի նախադեպը հնարավոր չէ կիրառել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում խաղաղ կարգավորման հասնելու համար: Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչո՞ւ կիրառելի չէ այդ նախադեպը:


– Աշխարհի տարբեր հակամարտությունների միջև կան նշանակալի տարբերություններ: Սակայն կան նաև նմանություններ և դասեր, որոնցից կարելի է օգտակար բաներ քաղել: Բոլոր հակամարտություններն էլ մարդկային են: Հակամարտությունները վերաբերում են նրան, որ մարդիկ կարող են միմյանց հետ համաձայնել կամ չհամաձայնել: Բոլոր մարդիկ էլ պետք է մտածեն լուծումներ գտնելու և հետագայում համատեղ ապրելու մասին: Եվ դա հատկապես պետք է այն համայնքներին, որոնք շատ մոտ են միմյանց: Ընդամենը մեկուկես միլիոն բնակչություն ենք (նկատի ունի Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը) նույն տարածքում և պետք է աշխատենք այնպես անել, որ երկիրը չքանդվի: Երևի նույն մարտահրավերներն են ծառացած նաև Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների առջև: Ժամանակին նրանք շատ մոտ են եղել միմյանց հետ: Ափսոս, որ մարդիկ տարանջատվել են և այսօր իրենց բուն հարևաններին թշնամի են համարում: Բոլոր երկրներում էլ մարդու, քաղաքացու իրավունքների խնդիրը նույնն է: Հյուսիսային Իռլանդիայում էլ կարող էինք տարանջատվել և առանձին-առանձին ապրել: Բայց եթե մենք էլ որոշեինք նույն ճանապարհով գնալ, կոնֆլիկտը հավանաբար կշարունակվեր: Ես նմանություններ եմ տեսնում Հյուսիսային Իռլանդիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջև: Եվ պետք է մոտիկից տեսնել այդ նմանությունները ոչ թե կապկելու, այլ` դասեր քաղելու համար:


– Բայց իռլանդացիներն ու անգլիացիներն ունեն մշակութային, կրոնական ընդհանրություններ, ինչն, օրինակ, չենք կարող ասել հայերի և ադրբեջանցիների մասին:


– Մենք իրար դեմ լավ էլ կռվում էինք: Բայց բոլորն էլ մարդ են, և հենց դա է միավորողը: Խնդիրը մարդկային հարաբերություններին է վերաբերում:


– Դուք շփվել եք նաև ադրբեջանցիների հետ: Ձեր տպավորությամբ` Հայաստանո՞ւմ է ավելի շատ արտահայտված ազգայնականությունը և անհանդուրժողականությունը, թե՞ Ադրբեջանում:


– Չափել չեմ կարող: Երկու կողմում էլ այն արտահայտված է: Պետք է մտածել հաշտության և խաղաղ գոյակցության համար լուծումներ գտնելու մասին և ոչ թե պատճառներ փնտրել:


– Հասարակ մարդիկ, երկրի քաղաքացիներն ավելի շատ հաշտության և խաղաղության են ձգտում: Իշխանություննե՞րը չեն մեղավոր, որ հակամարտությունը լուծելու ուղիներ չեն որոնում:


– Եթե ժողովուրդները ձգտում են խաղաղ ապրել, ապա պետք է ճնշում գործադրեն քաղաքական առաջնորդների, իշխանությունների վրա:


– Իսկ ինչպե՞ս եք գնահատում միջնորդների դերը բանակցություններում:


– Գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է առաջարկներ ներկայացնել, սակայն չեմ կարծում, թե նա ամենազոր է: Այսպիսի մի ասացվածք կա` կարելի է ջուրը բերել, հասցնել, բայց զոռով խմեցնել հնարավոր չէ: Միջնորդները կարող են շատ բան անել, բայց հաշտեցում չեն կարող պարտադրել:


– Որպես երկու ժողովուրդների միջև հաշտեցման նախապայմաններ որո՞նք կնշեիք. մշակութային, կրթական գործոննե՞րը:


– Շատ պայմաններ կան: Տարբեր ոլորտներում կապերը պետք է հաստատվեն: Շփումը մի բան է, որն անհրաժեշտ է հաշտեցման ձգտող երկու ժողովուրդներին: Ադրբեջանցիները հաճախ դժվարացնում են այդ շփումները, կապերի հաստատումը: Նրանք չպետք է ասեն, թե լուծում են ուզում և միաժամանակ անտեսեն ղարաբաղցիներին:


– Հասարակական կազմակերպությունները, ժողովրդական դիվանագիտությունը ի՞նչ դեր կարող են խաղալ:


– Այս իրավիճակում նրանք էական դեր են խաղում շփումների, քաղաքական համաձայնության հասնելու համար: Բայց, ի վերջո, երկրների ղեկավարներն են կայացնում որոշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում