Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Փողի վրա նստած, լուծումները՝ տակը

Հայաստանի կառավարությունը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, արդեն մի քանի օր է, ինչ քննարկում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակից դուրս գալու ուղիները, տնտեսական զարգացման խնդիրները, հնարավոր քայլերը: Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությանն, իհարկե, կարելի է հասկանալ:

Թեև այսօր հասարակությունը զբաղված է Գյումրիի ողբերգությամբ, դրա արձագանքներով, ծագած հարցերով և պահանջում է պատասխաններ, թեև Ադրբեջանը տարեմուտից ի վեր կրակում է սահմաններում և լարում իրավիճակը՝ հայկական կողմին պատճառելով կորուստներ՝ իհարկե ինքն էլ կրելով բազմապատիկ ավելին (ինչը, սակայն, չի կարող մխիթարություն լինել մեր կորուստների դիմաց), այնուամենայնիվ Հայաստանի գլխավոր խնդիրը բոլոր առումներով շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական իրավիճակը, և եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ապա մի քանի օր հետո, միևնույն է, հասարակությունը տալու է դրա հետ կապված կարևոր հարցեր, զգալու է տնտեսական ծանրությունն իր ուսերին, իր մաշկի վրա: Եվ այս դեպքում արդեն ոստիկանական վահաններն ու մահակները կարող են և փրկել: Իսկ վիճակը տնտեսական ճակատում իսկապես մտահոգիչ է, հատկապես Ռուսաստանից ստացվող տեղեկությունների ֆոնին:

Միջազգային վարկանիշային կազմակերպությունները իջեցնում են թե՛ Ռուսաստանի վարկանիշը, և թե՛ ինքնաբերաբար նաև նրա սատելիտ համարվող Հայաստանի: Իսկ սա նշանակում է, որ ներդրումներ չեն լինելու և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում: Հայաստանում չեն լինելու նաև Ռուսաստանից ակնկալվող ներդրումները, որովհետև Ռուսաստանն արևմտյան ներդրողների բացասական արձագանքներին ի պատասխան պետք է փոձի գոյություն շարունակելու համար մոբիլիզացնել իր ներքին ռեսուրսները, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում գումարներ ներդնելու փոխարեն, դրանք կներդրվեն հենց Ռուսաստանում՝ եթե գտնվեն:

Ոչ ոք, բնականաբար, այս վիճակն ավելի լավ չի կարող պատկերացնել, որքան կառավարությունը, և քանի դեռ հասարակությունը լուռ է, քանի դեռ զբաղված է, կառավարությունը փորձում է գտնել հնարավոր անելիքները, ելքերը, տարբերակները, որպեսզի երբ մարդիկ շեղվեն, ասելու կամ ներկայացնելու որևէ բան ունենա: Սակայն մյուս կողմից, եթե հավաքվել և երկու օր քննարկում են, և եթե անգամ տասներկու օր էլ քննարկեն, միևնույն է, դա չի նշանակում, որ չգիտեն` ինչ անել և այսօր են մտածում: Ամենևին: Կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը շատ լավ գիտեն անելիքը, և անելիքն իմանալու պատճառով է, որ երկու օր շարունակ քննարկումների մեջ են: Այդ քննարկումներն անելիքից խուսափելու տարբերակների համար են: Եվ այդ պնդումը թող զարմանալի չթվա:

Հարցն այն է, որ Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական վիճակի բարելավման, բեկման համար անհրաժեշտ քայլերը շատ պարզ են: Տնտեսությունը պետք է դեմոնոպոլացվի, պետք է չեզոքացվեն օլիգոպոլիաները, պետք է ձևավորվի ազատ մրցակցային դաշտ և երաշխավորվի օրինականությունն ու արդարադատությունը, Հայաստանի տնտեսությունը պետք է դուրս բերվի մի քանի ընտանիքների ձեռքից, որոնցից մեկն էլ, ի դեպ, հենց Հովիկ Աբրահամյանի ընտանիքն է: Տնտեսությունը պետք է մեծ բաշխվածություն ունենա, պետք է զարգանա իրական փոքր ու միջին բիզնեսը, ոչ թե օլիգարխների մանրացրած բիզնեսները ներկայացվեն փոքր ու միջինի ներքո:

Այդ ամենը նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, նրա կուսակիցները, քաղաքական թիմակիցները, հարազատները, բարեկամները, խնամիները պետք է հրաժարվեն Հայաստանում ունեցած տնտեսա-քաղաքական մոնոպոլ կամ օլիգոպոլ դիրքերից, արտոնյալ պայմաններից, պետք է դադարեցնեն կամ բիզնեսը, կամ կապը քաղաքականության հետ: Այս ամենն այնքան պարզ է, որ երկու օրվա փոխարեն, պահանջում է քննարկման ընդամենը երկու ժամ:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ տարբերակը, պարզությամբ հանդերձ, խիստ անցանկալի է այդ շրջանակների համար: Դրա համար չէ, որ Տիգրան Սարգսյանին հավաքական ջանքերով հեռացրին և վարչապետի պաշտոնն ապահովեցին Հովիկ Աբրահամյանի համար: Այդ ապահովումը ապահովության համար էր, ոչ թե արտոնություններից, արտոնյալ կարգավիճակներից զրկվելու, բիզնես կամ քաղաքական հնարավորություններից զրկվելու: Իսկ եթե չեն կատարվում քայլերն այդ ուղղությամբ, հարկ է նստել ու գլուխ կոտրել, թե դրա փոխարեն ինչ անել տնտեսությունը զարգացնելու համար:

Իսկ այդ դեպքում, իհարկե, երկու օրը շատ քիչ է, կպահանջվի երկու ամիս, միգուցե երկու տարի և գուցե երկու դար, բայց միևնույն է` կրկին չի գտնվի ելքը, որովհետև անհնար է տնտեսության ռեսուրսների վրա նստած տնտեսություն զարգացնել, կամ ինչպես նախկին նախագահներից մեկը կասեր՝ փողի վրա նստած հնարավոր է փող աշխատել, բայց ոչ տնտեսություն աշխատեցնել այնպես, որ այդ փողից հասնի բոլորին՝ ամեն մեկին ըստ աշխատանքի, ըստ վաստակի, ըստ կարողության, մտքի, վարքի և այլն:

Տնտեսություն զարգացնելու համար իշխանությունը պետք է նստի գետնին` զգալու համար գետնի սառնությունը, որովհետև միայն այդ սառնությունից հետո միգուցե հնարավորություն լինի սթափվելու և հասկանալու, թե ինչ պայմաններում է հայտնվել պետությունն ու հասարակությունը այն քաղաքականության հետևանքով, որ հավաքականորեն իրականացրել են երկու տասնամյակների ընթացքում:

Երկրի խնդիրներին հնարավոր է տիրապետել փողի վրա նստած՝ ի վերջո այդ փողը հենց խնդիրների առաջացման հետ ուղիղ համեմատական է աճել՝ որքան շատ փող գրպանում, այնքան շատ խնդիրներ պետության «ուղեբեռում», բայց հնարավոր չէ փողի վրա նստած գտնել այդ խնդիրների լուծումները, որովհետև լուծումները մնացել են այդ փողի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում