Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

«Մենք գործ ունենք բարոյապես տհաս անձնավորության հետ». Հոգեբանը` Պերմյակովի կերպարի մասին. «Փաստինֆո»

«Քանի որ հանցագործությունը հրեշավոր էր, մարդիկ սպասում էին տեսնել մի ինչ-որ հրեշավոր կերպար, հանցագործ, սատանայական կերպար, բայց մեր էկրաններին ինչ երևաց, ինչ որ մի սովորական, պարզ, գեղջկական տեսքով ռուս տղա:

Այս պայմաններում չարդարացվեց հրեշ տեսնելու ներքին սպասումը, մանավանդ որ տղան առանձնապես ճնշված չէ, իր արածի ծանրության տակ կծկված տեսք չուներ: Բավականին բութ, հանգիստ տեսքով նստած էր և առանձնապես ոնց որ մասնակից չլիներ տեղի ունեցողին»,- վերլուծելով Գյումրիում Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի տեսագրության կադրերի` հասարակության վրա թողած պտավորությունը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է հեոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանը հենց սրանով է բացատրում հասարակության մեջ ձևավորված այն տեսակետը, թե հասարակ գեղջուկ տղան չէր կարող նման հրեշավոր արարքի հեղինակը լինել: Այդուհանդերձ, սեփական մեղքի գիտակցության բացակայությունը, ըստ մասնագետի, չի կարող արդարացման հիմք լինել:

«Այն, որ այդ մարդու դեմքին բացարձակապես մեղքի զգացում, խղճի խայթ ու սեփական մեղքի ծանրության տակ կծկվածության արտահայտություն չկար, ամենևին չի խոսում այն մասին, որ նա չէ այդ սարսափելի ոճրագործության հեղինակը»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
Իհարկե, լիարժեք վերլուծություն կատարելու համար, Կարինե Նալչաջյանի խոսքով, մասնագետին ավելի շատ փաստեր են հարկավոր, մինչդեռ հոգեբանն այս պահին ունի հանցագործության մասին որոշակի տեղեկատվություն, ենթադրյալ հանցագործի լուսանկարը, որ հրապարակվեց հանցագործությունից անմիջապես հետո, և ՔԿ հրապարակած տեսանյութը:

Եվ, այդուհանդերձ, նույնիսկ այս սահմանափակ նյութերի վերլուծությունը Կարինե Նալչաջյանին թույլ են տալիս հետևյալ եզրակացությունն անել. «Ես տեսա բութ, հանգիստ հայացքով նստած, բարոյապես տհաս մարդ, որը բավական հանգիստ նստած էր, կարծես իր մտքերի հետ լիներ, մասնակից չլիներ այն ամենին, ինչ տեղի է ունենում»:

Բայց սա ամենևին չի նշանակում, թե հանգիստ նստած մարդը չէր կարող նման հրեշավոր հանցագործությունը կատարեր: Հակառակը, Կարինե Նալչաջյանի խոսքով, սա ավելորդ ապացույցն է այն բանի, որ մենք գործ ունենք «Բարոյապես տհաս» անձնավորության հետ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում