Sunday, 19 05 2024
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ

Հովիկ Աբրահամյանի «ճոխ զավտրիկի» նկատմամբ սիրո մասին տեղյակ են նաև Եվրախորհրդարանում (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի՝ «Թե ինչպես են կրծում պետական միջոցները» հրապարակումը բավականին սուր արձագանքի է արժանացել Ազգային ժողովում: Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ մեր այդ հրապարակումը փոքր լույս է սփռում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստվերային գործունեության վրա, թե ինչպես և ինչ հաճույքների վրա են մսխվում պետական միջոցները:

Հիշեցնենք, որ հրապարակումն այն մասին էր, թե Հ. Աբրահամյանը ամեն օր ինչ ճոխ՝ գրեթե աներևակայելի, բանական մարդու համար անընդունելի սննդակարգով է սնվում: Այդ լուրը հաղորդող ԱԺ աշխատակիցները զարմանքով պատմում էին, թե այդ ինչ «չտեսություն է» դրսևորում Հ. Աբրահամյանը՝ «մի փոր հաց» ուտելու համար ԱԺ բյուջեից վատնելով ահռելի միջոցներ:

«Առաջին լրատվական»-ը նման հրապարակմամբ հանդես չէր գա, եթե դրա հետ կապված հավաստի տեղեկություններ չունենար: Ընդ որում, մեր ձեռքի տակ են գտնվում Հ. Աբրահամյանի նախկին և այս պաշտոնավարման շրջանում ԱԺ միջոցների չարաշահման հետ կապված այլ աղաղակող տեղեկություններ ևս: Իսկ հրապարակումից հետո խորհրդարանի աշխատակազմում սկսվել է իսկական վհուկների որս, թե ով է այդ տեղեկության արտահոսքի հեղինակը: Սակայն հավելենք, որ պետական գումարների հաշվին ԱԺ-ում Հ. Աբրահամյանի այդ շռայլ կենցաղավարության մասին գիտի խորհրդարանի ողջ անձնակազմը: Եվ նրանցից գրեթե յուրաքանչյուրին եթե այդ մասին թեթևակի ակնարկես, նրանք կներկայացնեն իրենց նախագահի ամենօրյա ողջ «մենյուն» ու յուրաքանչյուր ծախսի հետ կապված չարաշահումները:

Այսօր ԱԺ ցանկացած աշխատասենյակում մարդիկ ցրտից սրթսրթալով դժգոհում են, որ ջեռուցման համակարգի համար հատկացված ավելի քան 70 մլն դրամի մի մասը մսխվել է, դրա համար էլ երկու մասնաշենքերն էլ լավ չեն ջեռուցվում: Նրանք նաև ասում են, որ ԱԺ նախագահը որպեսզի լիարժեք ծախս չկատարի և 2 մասնաշենքերի համար առանձին կաթսայատներ չկառուցի, երկուսի ջեռուցման համակարգերը միացրել է մի կաթսայատանը: Դրա համար էլ ԱԺ մասնաշենքերը լիարժեք չեն ջեռուցվում: Եվ այդ ողջ ծախսերի, «խնայողությունների» ու վատնումների մասին գիտեն ոչ թե մի քանի հոգի, այլ ԱԺ բոլոր` 400-500 աշխատակիցներն ու պատգամավորները: Նման դեպքում արդեն որևէ գաղտնիություն ապահովելն անհնար է: Այդ մասին վաղուց ԱԺ-ից դուրս են խոսում:

Իսկ ինչ վերաբերում է Հ. Աբրահամյանի՝ ճոխ ուտել սիրելուն, ապա դա ակնհայտ է դարձել նաև հունվարի 8-10-ը Բրյուսել կատարած այցի ժամանակ: Հ. Աբրահամյանն այնտեղ հանդիպել էր նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ, ով ՀՀ պատվիրակությանը նախաճաշի էր հրավիրել: Նստելով նախաճաշի սեղանի շուրջը` ՀՀ ԱԺ նախագահը ձեռքով ցույց է տալիս ուտեստները և ասում. «Որ իմանայինք այսպիսի ճոխ, պինդ զավտրիկ կանեինք, մենք իրիկունը ուժին չէինք անի»:

Այս դրվագը պատկերող տեսանյութը դրված է ԵԽ-ի սայթում՝ Մ. Շուլցի հետ հանդիպման և «զավտրիկի» մասին պատմող տեսանյութի սկզբում, 30-35-րդ վայրկյանների միջակայքում: Այդ տեսանյութը ցանկացած ոք կարող է դիտել այստեղ:

Վստահաբար կարելի է ասել, որ ԵԽ-ում հատուկ են պահել Հ. Աբրահամյանի խոսքի այդ դրվագը: Իհարկե, այն հնարավոր էր մոնտաժել և չընդգրկել տեսանյութում, սակայն ԵԽ պաշտոնյաներն այդպիսով Հ. Աբրահամյանի նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտել: Իսկ Հ. Աբրահամյանն էլ` իմանալով, որ այդ նախաճաշը մտնում է պաշտոնական արարողակարգի մեջ և տեսանկարահանվում է, միևնույն է` «ճոխ« սեղանը տեսնելով՝ չի կարողացել դրա նկատմամբ իր հիացմունքը թաքցնել: Ընդ որում, տեսանյութից նկատելի է, որ Հ. Աբրահամյանի այդ «կիքսը» հասկանում են նաև նրան ուղեկցող Արմեն Ռուստամյանը և Գալուստ Սահակյանը ու ընդհանրապես չեն արձագանքում ԱԺ նախագահի այդ հիացմունքին:

Իսկ այսքանից հետո Բրյուսելից գալ ու պատմել, թե ինչ լավ ընդունելության են արժանացել կամ ԱԺ կայքում տեղադրել, որ «ԱԺ նախագահի սննդի ծախսերի նպատակով պետական բյուջեով նախատեսված է ամսական 150 հազար դրամ, որից, սակայն, 2012թ. հունիսի 1-ից սկսած` մեկ լումա անգամ չի ծախսվել», շատ միամիտ է հնչում: Իհարկե, այդ ծախսերը ԱԺ հաշվապահական հաշվառումներով չեն անցնում, դրանք ստվերային՝ այլ հավելագրումների արդյունքում «տնտեսված» գումարների հաշվին են կամ ներառվում են ներկայացուցչական կոչվող ծախսերում: Եվ պետական միջոցների հաշվին ԱԺ նախագահի ճոխ «զավտրիկների, աբեդների և ուժինների» մասին տեղյակ են նաև նրա հետ սեղան նստող գործընկերները:

Ի դեպ, ԵԽ կայքում տեղադրված այդ տեսանյությում` Հ. Աբրահամյանի և Մ. Շուլցի հանդիպման ժամանակ, ԱԺ նախագահը ԵԽ նախագահից տնավարի առաջ է ընկել: Հակառակը պետք է լիներ, և դա դիվանագիտական «կիքս» է: Այդ դրվագում էլ նկատելի է, որ Մ. Շուլցը Հ. Աբրահամյանի հետևից գնալով գրեթե քմծիծաղ է տալիս:

Ահա թե ինչպիսի ճոխ հանդիպումների և ընդունելությունների է ՀՀ ԱԺ նախագահը արժանացել ԵԽ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում