Tuesday, 21 05 2024
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները

Կարգախոսներ, թեկնածուներ, ենթագիտակցություն և գիտակցություն…

Հետազոտությամբ ապացուցվել է, որ ընտրվում է այն նախագահը, որի ենթագիտակցական ցանկությունները համապատասխանում են ընտրողների ենթագիտակցական ցանկությունների հետ, այդ պատճառով էլ ճիշտ կարգախոս ընտրելը շատ կարևոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Իսկ հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով` հոգեբանության մեջ կա կոմունիկատորի վստահելիություն հասկացողություն, այսինքն` կախված է նրանից, թե ով է կարգախոսը ներկայացնում. «Կարող է շատ լավ, ճշգրիտ իրավիճակին հարիր կարգախոս ընտրվել, բայց մարդիկ նայում են, թե ով է ներկայանում այդ կարգախոսով՝ սա կարող է և ուժեղացնել կարգախոսի ազդեցությունը, և հողին հավասարեցնել»:

Հոգեբաններ Կարինե Նալչաջյանն ու Սամվել Խուդոյանը մեզ հետ զրույցում «թարգմանեցին» արդեն իսկ ներկայացված կարգախոսները և նշեցին, թե որ թեկնածուի կերպարին ինչպիսի կարգախոս կհամապատասխանի:

Վարդան Սեդրակյան` «Վերևում Աստված կա».

«Ե՞րբ են մարդիկ այդ արտահայտությունն օգտագործում, իհարկե` այն ժամանակ, երբ պետք է արթնացնել մարդկանց քնած խիղճը, երբ ուզում ես մարդու խիղճն արթնացնել, ասում ես՝ լսիր, այդ ի՞նչ ես անում, վերևում Աստված կա: Սա կարելի է որպես այդպիսի մի հորդոր դիտարկել, բայց այստեղ հարց է առաջանում` ո՞րն է վերևում Աստված լինելու հանգամանքի և նախագահի այդ թեկնածուի միջև կապը: Գուցե նա իրեն Աստծո առաքյա՞լ է համարում՝ ես չգիտեմ: Իսկ դու այդ ամբողջ համատեքստում որպես ի՞նչ ես ներկայանում, Վարդան Սեդրակյան, ո՞րն է քո դերը, ո՞րն է կապը քո և այդ արտահայտության միջև: Սրանք հարցեր են, որոնք մինչ այժմ թեկնածուն չի պարզաբանել»,- կարծում է Կ. Նալչաջյանը:

Սամվել Խուդոյանի դիտարկմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը ռիսկով մարդ լինելով հանդերձ` կարող է շատ կտրուկ քայլերի դիմել, և այդ պատճառով ժողովուրդը նրան ձայն չի տա. «Ինչ խոսք, նա համակրելի անձնավորություն է, ժողովուրդը նրան իսկապես սիրում է, բայց բոլոր դեպքերում այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին է երկիր ղեկավարելը, ժողովուրդը նրան, կարծում եմ, չի վստահի: Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարն ավելի շատ կբնորոշեր ասենք՝ «Ես կապահովեմ արդարությունը» կարգախոսը»:

Խոսելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրկյանի մասին` Ս. Խուդոյանը կարծիք հայտնեց, որ նա հեղափոխական գործիչ է, բայց հեղափոխության ժամանակներն արդեն անցել են. «Ճիշտ է, նա արդարության ջատագով է, բայց քաղաքականությունն ավելի բարդ բաներ է պարունակում իր մեջ: Իր կարգախոսը կարող է լինել, ասենք՝ «Հայրենիքն առաջին տեղում է», քանի որ բացի արդարություն պահանջելուց` նա նաև հայրենասիրական գաղափարներ է առաջ տանում»:

«Երտասարդ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ինձ համար հանելուկ է: Նա նորություն է ինձ համար. միակ ինֆորմացիան այն է, որ նրա կարծիքով` ինքը կարող է դառնալ Հայաստանի նախագահ: Այսինքն` կա որոշակի ինքնավստահության շատ լուրջ պոտենցիալ, որ ինքը կարող է դառնալ Հայաստանի նախագահ»,- ասում է Կարինե Նալչաջյանը:

«Իր գործը և՛ հեշտ է, և՛ դժվար, նոր մարդ է, նոր է մտնում քաղաքական դաշտ, և նա շահեկան վիճակում է այն առումով, որ դեռ ոչ ոք իրենից հիասթափված չէ: Ինքը պետք է այնպիսի կարգախոս ընտրի, որ շատ արագ իրեն ճանաչեն, և դրանով ներկայանա: Այդ իմաստով նորելուկների խնդիրը շատ ավելի բարդ է: Նախ` իրենք պետք է սկսեն նրանից, որ մարդիկ իրենց լուրջ ընդունեն` եթե ոչ վստահեն, գոնե սկսեն լուրջ ընդունել. գուցե իսկապես կարևոր ճանապարհ են անցել, բայց մարդիկ չգիտեն: Այստեղ նրանց կարգախոսները և քարոզարշավը շատ բարդությունների հետ են կապված»,- ասաց նա:

Խոսելով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի «Ես ձեզնից մեկն եմ» կարգախոսի մասին` Նալչաջյանը նշեց, որ դա բավականին խելամիտ կարգախոս է, որովհետև միանգամից ջնջում է նախագահի և հասարակության միջև եղած անջրպետը. «Մի տեսակ բոլորի հետ միասին լինելու կարգախոս է, որպես այդպիսին` լավն է:

Այս տիպի թեկնածուներն ունենում են որոշակի կայուն ընտրազանգված՝ քիչ թվով մարդկանց խումբ, որոնք համակրում են հենց այս մարդուն: Նրանք հստակեցնում են մի բան՝ նախկինում ինչքան տոկոս են հավաքել, հիմա` ինչքան: Այսինքն` վստահելիության աստիճանը ընտրությունից ընտրություն մեծանո՞ւմ է, թե՞ պակասում: Համենայնդեպս, մարդկանց փոքր խումբ կայուն համակրանք կունենա այս գործչի նկատմամբ: Նրա համար դրական կլինի այն, որ գոնե մեծացնի իր համակիրների քանակը՝ դա կարելի կլինի նրա դեպքում գնահատել որպես դրական արդյունք:

Մոտավորապես նույնը կարող եմ ասել նաև Արման Մելիքյանի համար: Ես իմացա, որ նա նույնիսկ դեռ տատանվում է` քարոզարշավ իրականացնե՞լ, թե՞ ոչ: Ես չգիտեմ, թե որն է երկմտելու պատճառը, բայց եթե քարոզարշավ չիրականացնի, դա հաստատ նրա ձայները չի ավելացնի: Այս դեպքում արդեն կարգախոս ընտրելն էլ անիմաստ կդառնա՝ նա միայն քիչ թվով մարդկանց համար կարող է համակրելի կամ վստահելի լինել»:

Կարգախոսներից հավանական չորսը՝ «Ընդամենը 100 քայլ», «Հայաստանը դարձնենք հայրենիք», «Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում», «Հայաստանը միայն Երևանը չէ» առաջարկել, բայց դեռ չի հստակեցրել ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Սամվել Խուդոյանի գնահատմամբ` նա ավելի շատ շեշտը դնում է տնտեսականի վրա. «Թարգմանաբար՝ այնպես կանեմ, որ արտագաղթ չլինի»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կարգախոսին, ապա ըստ Խուդոյանի` «Առաջ, դեպի ապահով Հայաստան» նշանակում է` եթե մենք այսօր պատերազմի մեջ չենք, դա իմ շնորհքն է. «Բնականաբար, հասարակությունը տագնապում է ոպատերազմից, և նա դա ուզում է օգտագործել: Եթե թարգմանենք, ապա կստացվի՝ ես կապահովեմ ձեր անվտանգությունը»:

Հոգեբանն առանձնացրեց թեկնածուներից չորսին ՝ Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և Պարույր Հայրիկյանին. «Մնացած բոլոր թեկնածուները ավելի շատ գովազդի համար են աշխատում, քան նախագահ դառնալու: Նրանք հաստատ գիտեն՝ եթե նույնիսկ մոլորակը հակառակ ուղղությամբ պտտվի, իրենք չեն ընտրվի»:

Իր հերթին Կարինե Նալչաջյանը նշեց, որ կարգախոսի դերը երբեմն շատ է ուռճացվում, երբեմն էլ` նվազեցվում. «Ես այն կարծիքին եմ , որ կարգախոսը շատ կարևոր է, որովհետև թեկնածուների այցեքարտն է:

Իսկ ընդհանուր առմամբ կան շատ կենտրոնական հարցեր և խնդիրներ, որոնք առանցքային են, և կարգախոս ընտրելիս պետք է դրանց վրա ուշադրություն դարձնել:

Կարծում եմ` եթե կարգախոսում կա արդարություն հասկացություն, ուրեմն այն բավականին դիպուկ է ընտրված: Արդարություն չկա, Հայաստանից մարդիկ հեռանում են արդարության պակասի պատճառով, սակայն այդ բառն էլ իր հերթին պետք է զուգակցվի այն անձի հետ, որից կարելի է ակնկալել արդարություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում