Sunday, 12 07 2026
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար

Ռոյսն ըմբռնումով է մոտենում կատարվածին. Արթուր Եդիգարյան

«Футбольные вести» ամսագրի խմբագրակազմը հյուրընկալվել էր Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթ»-ի 27-ամյա կիսապաշտպան Արթուր Եդիգարյանին:

«Իսկական ֆուտբոլային ընտանիք ենք: Պապս՝ Ֆելիքս Վերանյանը, ֆուտբոլիստ է եղել, աշխատել է նաև որպես մարզիչ: Հայրս՝ Գեղամ Եդիգարյանը, ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել: Քեռիս բացառություն չէ: Երեխաները նայում էին մեծերին ու հասկանում, որ պետք է նույնպես դառնալ ֆուտբոլիստ: Ես ու եղբայրս՝ Արտակ Եդիգարյանը, սկսեցինք ֆուտբոլով զբաղվել: Այդպիսին է մեր ճակատագիրը (ժպտում է):

Ինձ համար շատ կարևոր է, որ ընտանիքիս անդամները լինեն կողքիս: Այդ պարագայում ինձ համար ավելի հեշտ է դառնում հաղթահարել դժվարություններն ու լավ խաղալ: Հայրս միշտ դիտողություններ է անում խաղերից հետո, նույնիսկ եթե լավ եմ խաղացել (ժպտում է):

Ինձ դուր է գալիս թե՛ մեծ, թե՛ սեղանի թենիսը: Երբ միանում եմ Հայաստանի հավաքականին՝ հավաքներին, Ռոման Բերեզովսկիի հետ միշտ թենիս եմ խաղում: Չեմ կարող ասել, որ նա պրոֆեսիոնալ է, բայց լավ է խաղում (ժպտում է):

Թե՛ հաղթանակներից, թե՛ պարտություններից հետո հոգնածություն ես զգում, չես կարողանում քնել, չունես ախորժակ: Կարևոր է վերլուծել խաղը: Ամենակարևոր խաղը հաջորդն է: Կարևոր է նպատակներ դնել ու առաջ շարժվել: Պարտություններից հետո Գայանեն (խմբ.- Արթուրի կինը) միշտ հոգեբանորեն աջակցում է ինձ: Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ արտասահմանյան առաջնություններում ու անում են հնարավորը՝ արտասահման տեղափոխության համար:

Ռոյսի հետ կապված դրվագում կանխամտածված ոչինչ չկար: Խլում էի գնդակը, իսկ Ռոյսը սխալ դրեց ոտքն ու ընկավ: Ցավում եմ, որ նա այդպես էլ չմասնակցեց իր առաջին աշխարհի առաջնությանը: Խաղից հետո նա և Մխիթարյանը խոսել են միմյանց հետ ու եկել եզրահանգման, որ դա մաքուր խաղային դրվագ էր: Ռոյսն ըմբռնումով է մոտենում կատարվածին:


Արթուրի դուստրը՝ Վերոնիկան


Արթուրի կինը՝ Գայանեն, մայրը՝ Վերոնիկան ու հայրը՝ Գեղամը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում