«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ: Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն:
Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի անկանխատեսելի բնույթը՝ առաջնորդներն ուզում են, որ ելույթը եռյակի առաջնորդների մակարդակով համաձայնեցվի: Այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ, և կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ: Թերևս դա է պատճառը, որ հաջորդ հանրահավաքի օրը մինչև հիմա չի հայտարարվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում