Tuesday, 21 05 2024
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները

Հոկտեմբերի 27-ից 15 տարի անց «պարտավոր ենք, ասել է՝ կարող ենք» որակապես այլ Հայաստան ունենալ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր բլոգում գրել է.

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Լրագրող Սիրանույշ Պապյանի հեռախոսազանգն ինձ բռնեց հոկտեմբերի 24-ին Խաչենի հովտում, Վանք գյուղից վեր, երբ Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ, Շուշիի իմ բարեկամ Նազիկ Նալբանդյանի ուղեկցությամբ իջել էինք Գանձասարից ու Խաչենա գետի հովտով Ծովին Քարից վերև էինք քայլել ու քայլել, նստած էինք գետի ափին ու Արցախի հացով-պանրով վայելում էինք հենց նոր ու հենց մեր քաղած ջրկոտեմը… Տեսարան է: Իդիլա: Ի՞նչ մեղավոր է Սիրանույշը, գործուն-ամենահաս լրագրող՝ իր աշխատանքն է կատարում, բայց ինձ իր հարցերով անակնկալի բերեց. մոտեցող հոկտեմբերի 27-ի 15-ամյա տարելիցի առիթով հարցեր ունի:

Քանի՜ տարի, 2005-ից սկսած, երբ դադարեցրի իմ կուսակցական գործունեությունը՝ նախաձեռնելով «Նոր ուղու» գործունեության լուծումն օրենքի պահանջով, սկզբունք ունեմ՝ անպատասխան չթողնել լրագրողի հարցերը, չտեսակավորել ո´չ թեմաները, ո´չ հարցերը, ո´չ լրագրողներին… Չեմ նախաձեռնում քաղաքական, հասարակական, կրթական թեմայով հեռուստա-լրագրական ելույթներ և դրանց իմ մասնակցությունը. բայց երբ լրագրողը, ԶԼՄ-ն կարևորում են քո խոսքը, քո կարծիքը, հարգիր հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը և լրագրողի, ԶԼՄ-ի՝ հասարակությանը (քո մասնակցությամբ) տեղեկացնելու պարտականությունը:

Հեռախոսային թեմա չէ Սիրանույշի առաջարկը, տեղին չէ, բջջային կապն ընդհատումներով է, ու ես առաջարկում եմ հարցերն ուղարկել գրավոր… Ցավոք, իմ բազմազբաղությունը, Շուշիի Նալբանդյան-Խաչատրյան սիրելի ընտանիքի բազմամարդ աշխուժությունն ու համացանցի որակը հնարավոր չեն դարձնում իմ խոստումը (միևնույն է, մեղավոր եմ, խոստմնազանց եղա)։ Ես պիտի ընտրեի օրվա իմ գրի՝ բլոգապատման ու Սիրանույշի երեք, անմեղ թվացող, հարցերին պատասխանելու միջև (իրականում քաղաքական հարցադրում), և, ինչպես տեսաք, շարունակեցի իմհոկտեմբերի 24-ի, 25-ի գիրը՝ անխախտ դարձնելով պայմանագիրը բլոգապատման հավատարիմ ընթերցողի հետ, որ արդեն 130 օր անընդհատ է: Բայց կա՛ն լրագրողի հարցերը, հնչել են իմ էլեկտրոնային փոստից, կա՛ հոկտեմբերի 27-ի 15-ամյա տարելիցը, որպես հասարակական-քաղաքական իրդարձություն, որն այսօր է, և կա իմ օրվա գիրը, որով իրականացնում եմ իմ պարտավորվածությունը՝ անարձագանք չթողնել լրագրողի, ԶԼՄ-ի որևէ հարց, առաջարկություն:

Լրագրող Սիրանույշ Պապյանը հարցնում է. «Հոկտեմբերի 27-ից անցել է 15 տարի: Այն, ինչ ունեցանք հոկտեմբերի 27-ից հետո հնարավոր է չունենայինք, եթե տեղի ունեցած չլիներ հոկտեմբերի 27: 27-ից 15 տարի անց ինչ հեռանկար ունի՞ Հայաստանը: Ինչո՞ւ մենք առ այսօր չունենք հոկտեմբերի 27-ի բացահայտում: Կարող էինք արդյոք որակապես այլ Հայաստան ունենալ հոկտեմբերի 27-ից հետո»:

Հարգելի Սիրանույշ, ներիր, ուշացումով, այս ձևով քո հարցադրմանն անդրադառնալու համար. ես դրանք իրարից չեմ բաժանի…

1999 թ. հոկտեմբերի 27-ը ես դիմավորել եմ Նուբարաշենի կլոր բերդում. 99-ի մայիսի 14-ին ես կալանավորվեցի, ի դեպ, կրթահամալիրի Մայր դպրոցի բակում, ցուցադրաբար, սովորողների և ուսուցիչների աչքի առաջ, երբ շենքից դուրս էի եկել ու շարժվում էի հայտարարված ասուլիսի… Հասցրել էի նամակ գրել վարչապետ Վազգեն Սարգսյանին, որ իմ կնոջ՝ Արմինե Օհանյանի միջոցով փոխանցել էի… Վարչապետ Վազգենը կարդացել է մինչև վերջ, հուզվել, հետո էլ՝ «թող սպասի Բլեյանը»… Ասել է թե՝ ավելի կարևոր, առաջնահերթ հարցեր կան լուծելու. Վազգենը՝ սպարապետ, ում երևի 1994 թ.-ի մայիսի 12-ից հետո ինչ-որ մի պահ թվաց, թե մեր նորագույն պատմությունը կերտում է եթե ոչ ինքը միայնակ, ապա կերտվում է իր սցենարով:

Բերդի խցում փոքր հեռուստացույց ունեինք, ամենավստահելի լուրերն այն ժամանակ Ա1+-ի «ԱյբՖե»-ին էին. և ահա, գուժկանի ձևով էկրանին հայտնվում է Լիլիթ Բլեյանը՝ իմ ավագ դուստրը, ով Ա-1+-ի առաջատար լրագրողն էր այդ ժամանակ (նրա հեղինակային երգերի կատարումը վայելեցի 2 օր առաջ «Գաֆեսճյան» թանգարանի պատվավոր դահլիճում)՝ իր հայտնի, աշխարհ նայած հեռուստառեպորտաժով 1999-ի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի դահլիճից, նրա շուրջ ծավալվող բուռն զարգացումներից… Կարելի է պատկերացնել իմ արձագանքը և՛ իմ աղջկան, և՛ 27-ի դեպքերին… Փակված քաղաքական գործչին, ծնողին բերդում թվում էր՝ հայոց աշխարհը փուլ է գալիս… Խոստացել եմ իմ բլոգապատումում ռետուշ չանել, պուպուշ չերևալ՝ երեկն այսօր խմբագրելու միջամտություններով: Ահա ինչու՝ ընդհատում եմ գիրս ու պահանջում ընթերցողից շարունակել այն իմ օրագրի ընթերցարանում տեղադրված «Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը»՝ թվագրված 11 նոյեմբերի 1999 թ., «Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր» (սիրելի Վազգենին)՝ թվագրված 10 նոյեմբերի 1999 թ. հրապարակումները: Երկուսն էլ նույնությամբ կգտնեք «Նամակներ կալանատնից» կարմիր գրքույկում, որ հրատարակեցին իմ ընկերները, երբ ես կալանքի մեջ շարունակում էի իմ քաղաքական գործունեությունը՝ հանուն իմ ու ձեր ազատության նոր ուղու: Չեք փոշմանի, կվարձատրվեք ձեր ջանքերի համար. ես չեմ շտապում, դուք կարդացեք իմ՝ թարմ դեպքերի անմիջական անդրադարձը…

Եթե կարդացիք, շարունակեմ պատմել…

Հնարավո՞ր է՝ չունենայինք, ի՞նչ կլիներ, եթե… չլիներ, եթե լիներ… ի՞նչ կլիներ… նմանատիպ բոլոր հարցերին մի պատասխան կա ուղղակի՝ եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան «քեռի» կկանչեի… Մոտավորապես այսպես է պատասխանում քաջարի զինվոր Շվեյկը՝ Հաշեկի բոլոր ժամանակների անզուգական հերոսը…

Հնարավո՞ր է գտնել վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթն ի հիշատակ Էդուարդ Եգորյանի… Օգնեք, փնտրում ենք, չենք գտնում։ Գուցե այստե՞ղ է նաև Սիրանույշին հետաքրքրող հարցերի պատասխանը: Ինչո՞ւ մենք առ այսօր չունենք հոկտեմբերի 27-ի բացահայտում… Ինչո՞ւ Վանո Սիրադեղյանը Հայաստանում չէ, մեզ հետ չէ. ե՞րբ կվերսկսվի Վանոյի գործով դատավարությունը. ինչո՞ւ 2008 թ. մարտի 1-ի հանցագործները հայտնի չեն: Ինչո՞ւ այդպես դաժան, արդարացում չունեցող դաժանությամբ վարվեցին բոլորիս այնքան հայտնի, սիրելի, անմեղ, ի վերջո, Շանթ Հարությունյանի և անկախ Հայաստանի մի խումբ՝ նրան ու գաղափարին նվիրված, հավատարիմ, ընտանիքներով անպաշտպան ընկերների հետ… Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում վերջին օրերին շարունակեց կամ սկսեց այսպիսի հարցումների շարքը: Ինչո՞ւ համառորեն չունենք արդարադատություն իրականացնող դատական համակարգ, որ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված դատավճիռները դառնան անհատական-հասարակական գիտակցության մեջ ընդունելի, վստահության քվե ունենան: Ինչո՞ւ չունենք անհատի սոցիալական պաշտպանության համակարգ: Ինչո՞ւ չունենք աշխատողի ազատ ընտրությամբ, արդարացի աշխատավարձ ու արժանապատիվ կյանք ապահովող տնտեսություն…

Իսկ ի՞նչ ունենք. բանակ՝ կայացած, մարտունակ… Էլի բանակ՝ ոստիկանության ներքին զորքերի, նորից բանակ՝ անվտանգության ծառայության համակարգում, զորքեր՝ արտակարգ իրավիճակի նախարարությունում, հարկադիր կատարման համակարգում, հարկային համակարգում, մաքսային համակարգում, դատական դեպարտամենտում… Հայտնի մարդկանց թիկնապահ, ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց պահպանության ծառայությունում… Ու այս բանակը պահող մարդու խնդիրը դառնում է դրանից պաշտպանվելը… Ո՞վ կդիմադրի և ինչքա՞ն…

Կարո՞ղ ենք որակապես այլ Հայաստան ունենալ՝ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո,- հարցնում է լրագրողը։ Ավելացնեմ, իսկ 2003-ի մայիսից, 2008-ի մարտի 1-ից, 2014-ի հոկտեմբերի 10-ից, 24-ից, 27-ից, և դրանց արանքում ամեն օր… Կարող ենք, ասել է թե՝ պարտավոր ենք. ապրո՞ւմ ենք, չէ՞: Ահա, մեր սիրելի ուսուցիչ Մարինե Ամիրջանյանը երրորդ բալիկն ունեցավ՝ Գրիշա անունով… Ո՛չ տուն ունեն, ո՛չ կարգին ապրուստ, հիմա էլ՝ ֆիզարձակուրդի նպաստը… Կեցցե´, որ ունեցավ մեր Էմմային, Նարեկին եղբայրիկ…

Կարող ենք, Սիրանույշ, եթե ինչ-որ մի պահից յուրաքանչյուրս սկսում ենք ցուցադրել քաղաքացու որակներ ու գերակա դարձնել քաղաքացիական Հայաստանի հրամայականը: Ասել է թե՝ օրվա հոգսը բավ է օրվա համար, այսպիսի քաղաքացիական օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում