Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

«Անհնար է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ լինի». ԼՂՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրկին բացառեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո հայկական երկու պետությունների միջև մաքսակետ կդրվի: «Բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ եւ ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»,- օրեր առաջ անդրադառնալով այդ հարցին՝ ասել էր Ա.Հարությունյանը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ՝ հոկտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Եվ մեր երկիրը 2015թ. հունվարից կանդամակցի Ռուսաստանի հովանու ներքո ստեղծվող այդ կառույցին և ՌԴ-ից, Բելառուսից ու Ղազախստանից հետո կդառնա չորրորդ անդամը: Իսկ այս անդամակցության դեպքում կարծիքներ են հնչում, թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ է դրվելու, քանի որ Արցախը Հայաստանի հետ միասին չի դառնում ԵՏՄ անդամ: Իսկ այդ մաքսային սահման դրվելու համար շահագրգիռ են հատկապես Ղազախստանն ու Բելառուսը՝ տուրք տալով իրենց տնտեսական գործընկեր Ադրբեջանին: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ս.Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումից հետո Մինսկում հայտարարել էր, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու բանակցությունների ընթացքում կարգավորվել են բոլոր իրավապահ և տնտեսական հարցերը: «Մեզ հաջողվեց հասնել փոխզիջմանը մի շատ նուրբ հարցում, թե ինչ սահմաններում է Հայաստանը անդամակցելու ԵՏՄ-ին»,- ասել է Նազարբաևն իր ելույթի ժամանակ՝ նշելով, թե Ղազախստանը չի տեսնում ոչ մի խոչընդոտ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու հարցում:

ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դրվելու մասին հաճախ հայտարարում են Ռուսաստանի փորձագետները: Արդյոք այս ամենը չի նշանակում, որ հայկական երկու պետությունների միջև, իսկապես, մաքսակետ է դրվելու: Այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, Դուք կտրուկ հերքում էիք, որ կարող է մաքսակետ դրվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Բայց կարծես թե այն իրականություն է դառնում: Այդ մասին ակնարկում են Ղազախստանն ու Բելառուսը:

– Դա չի կարող իրականություն դառնալ: Դա ոչ միայն բացառվում է, այլև անհնարին է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ լինի:

– Բայց այդ մասին արդեն ՌԴ-ից այնպիսի գործիչներ են խոսում, ովքեր պատահական մարդիկ չեն:

– Չի լինելու, չի լինելու միանշանակ: Ես չգիտեմ, թե ռուսական քաղաքական դաշտում ինչ նշանակություն ունեն այդ գործիչները, բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ չի լինելու:

– Ինչո՞ւ եք համոզված, որ չի լինելու:

– Որովհետև առաջին հերթին դա անհնարին է: Ես նաև գիտեմ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

– Բայց ԵՏՄ-ում ՌԴ-ից բացի՝ Ղազախստան կամ Բելառուս կան, ովքեր այդ կառույցում Հայաստանին պարտադրում են, որ պետք է Ղարաբաղի սահմանին մաքսակետ դրվի:

– Չի լի-նե-լու:

– Բայց Դուք չէք էլ բացատրում, թե ինչու եք այդպես համոզված:

– Անդամակցելուն մի քանի ամիս է մնացել, չէ՞: Երեք ամսվա մեջ մաքսակետ չեն կառուցում:

– Բայց մաքսակետ կառուցելն այդքան բա՞րդ բան է: Կամ եթե երեք ամսվա ընթացքում չեն կարողանա կառուցել, մի փոքր ավելի ուշ կկառուցեն:

– Շատ դժվար բան է: Մաքսակետ ունենալու համար պետք է ունենալ մաքսային սահման, հետո՝ մաքսակետ, հո միայն կետով չի՞ որոշվում այդ ամենը:

– Նաև պայման կա, որ Եվրասիական տնտեսական միության տարածք չի թույլատրվում ներմուծել ԼՂՀ-ի արտադրանքը:

– Այսօր էլ չի թույլատրվում, այսօր էլ մենք խնդիրներ ունենք, այսօր էլ Եվրոպան, Ռուսաստանը ԼՂՀ-ն որպես առանձին երկիր չեն ընդունում, բայց մենք արտահանում ենք:

– Հայաստանո՞վ միջնորդավորված:

– Եկեք այդ հարցերի մասին չխոսենք և խնդիրներ չբերենք Ղարաբաղի համար: Այսօր մենք արտահանում ենք մեր արտադրանքը:

– Կարող է խնդիր առաջացնել ոչ միայն տնտեսական, այլև ռազմամթերքի՞ առումով:

-Նորից եմ ասում, բացառվում է, մի երկու ամիս սպասեք և կտեսնեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում