Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ

Տեր-Պետրոսյանը խլե՞ց Ծառուկյանին Քոչարյանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

– Եռյակի վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ շարժումը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Սա արդյոք նաշանակո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց Գագիկ Ծառուկյանին խլել Ռոբերտ Քոչարյանից և ինչու չէ` նաև Սերժ Սարգսյանից:

– Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը ինչ-որ բան նշանակում է: Մարդը ելույթ ունեցավ, և չեմ կարծում, որ այնտեղ բաներ է ասել, որոնք անընկալելի կամ անընդունելի են: Մարդն իր առաջարկությունն արեց, դա իր անձնական տեսակետն էր, որ մարդն իրավունք ուներ արտահայտելու: Ես շատ լավ գիտեմ, որ շարժումը և նախաձեռնող կուսակցությունները, այդ թվում և` ՀԱԿ-ը, մեծ կոնսոլիդացիայի, համատեղ գործողությունների կողմնակից են և ունեն լուծելու ընդհանուր խնդիրներ: Այդ առումով չեմ կարծում, որ ելույթի հիմնական բովանդակությունը դա է, և մենք պետք է ուշադրություն դարձնենք և դրան անդրադառնանք: Դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին, ինչ-որ մեկից խլել են: Որևէ մեկը որևէ մեկինը երբեք չի էլ եղել, որ հիմա ինչ-որ խնդիր առաջանա: Հանրահավաքի հիմնական մեխը դա չի եղել, հանրահավաքը միանգամայն այլ խնդիրներ է դրել իր առաջ, և այդ խնդիրները պետք է լուծել:

– Սակայն փաստ է, որ այսօր Գագիկ Ծառուկյանը կանգնած է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ բացառում է Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը այդ շարժման մեջ:

– Ես չեմ կարծում, որ եթե տեղի է ունենում բավականին մեծ ու լուրջ միջոցառում, ապա լրատվամիջոցների կամ քաղաքական գործիչների խնդիրն է կենտրոնանալ ինչ-որ ֆրազի վրա և փորձել այդ ֆրազով մեկնաբանել ամբողջ գործընթացները: Ի պատիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, որը մի քանի հարցազրույցներում ընդհանուր հանդուրժողականության կոչ է արել, միասնականության կոչ է արել և շատ հստակ հայտարարել է, որ ինքը հանդիպում է և՛ առաջին նախագահի հետ, և՛ երկրորդ նախագահի հետ, և՛ երրորդ նախագահի հետ: Ընդհակառակը` ասում էր, որ որևէ շարժման, գործողություն ծավալելու ժամանակ թշնամության խնդիր դրված չէ, այլ պետական ու ազգային խնդիրների լուծման հարց է դրված: Ես չեմ կարծում, որ հիմա տեղին է, որ մենք անդրադառնանք կամ ծանրանանք ինչ-որ մեկի ասածի վրա: Վստահ եմ, որ ծրագրային ելույթ սպասվում է երկրորդ հանրահավաքի ժամանակ, որովհետև առաջին հանրահավաքին, ըստ էության, երկու հիմնական խնդիր էր դրված՝ 12-կետանոց հայտարարություն-պահանջագրի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը և նաև սահմանադրական փոփոխությունների նկատմամբ եռյակի դիրքորոշումը: Մնացած թեզերը, որոնք ասվել են, հռետորները իրավունք ունեն անձնական կարծիք հայտնել, բայց դա երբևէ եռյակի կարծիքը չէ: Ինչպես հայտարարեց Գագիկ Ծառուկյանը առաջին հանրահավաքի ժամանակ, կտրվի ծրագրերի, գործողությունների և ժամանակացույցի վերաբերյալ գնահատական:

– Դուք կոնկրետ ի՞նչ եք սպասում Գագիկ Ծառուկյանի այդ ելույթից և ինպե՞ս եք գնահատում այդ շարժումը, քանի որ արդեն իսկ որոշակի թերահավատություն կա: Ինքներդ մասնակցո՞ւմ եք հանրահավաքներին:

– Մասնակցել եմ և մարզային հավաքներին, և հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին: Ես ընդհանրապես ասել եմ, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքականությունը նոր մշակույթ է մտել, և այդ նոր մշակույթի կրողը, որքան էլ որ տարօրինակ հնչի, ոմանց համար անցանկալի, բայց դա Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի կողմից վարվող քաղաքականությունն է: Որովհետև, ըստ էության, առաջին անգամ ոչ մի խնդիր չունեցող մեծ գործարարը հասկացավ մի կարևոր բան, որ եթե չկա ուժեղ պետականություն, ուժեղ իշխանություն, ապա ուժեղ և մեծ հնարավորություններ ունեցող գործարարն անհնար է: Այսինքն` ինքը լինելով գործարար, որն ըստ էության որևէ խնդիր չուներ, հասկացավ, որ ինքն արդեն պարտավոր է նպաստել նրան, որ Հայաստանում ոչ միայն ինքը կարողանա հաջողություններ ունենալ, այլև բոլորը:

– Փաստորեն բավականին ոգևորված եք Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի վերջին  գործողություններից, քաղաքական կուրսի փոփոխությունից: Ձեր կարծիքով` Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է լինել ՀՀ նախագահ և ի՞նչ նախագահ կարող է լինել` հատկապես հաշվի առնելով, որ պետական կառավարման փորձ չունի, որոշ փուլերով էլ չի անցել:

– Ցավոք սրտի, այդ պատկերացումները սխալ են: Ես վերջին ժամանակներս պատիվ ունեցել եմ հաճախ հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, զրուցել տարբեր հարցերի շուրջ: Եվ նրա ընկալումները, տարբեր խնդիրների առկայության մասին իմացությունը և լուծման ճանապարհները շատ լավն են ու դրական: Եվ շատ լավ պատկերացնում է իրավիճակը: Ինչու եմ ասում, որ նոր մշակույթ է  ձևավորվում: Այսինքն` մարդ, որն ըստ էության որևէ բանի կարիք չուներ, հնարավորություն ուներ աջակցելու այս շարժմանը: Մարդն, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ոչ միայն կարող է դառնալ ՀՀ նախագահ, այլև երկիրը հրաշալի ղեկավարել: 90 թվականին հայոց համազգային շարժման լիդերները, որ իշխանության եկան, ի՞նչ է` կառավարման փորձ ունեի՞ն:

– Բայց տեսանք, թե ինչ սխալներ եղան:

– Ինչ սխալներ, ըստ էության մենք մինչև 95թ. ունեցանք հրաշալի հաջողություններ, մենք հաղթեցինք պատերազմում: Այդ շրջափակման պայմաններում որքան էլ որ ասեն ցուրտ ու մութ տարիներ, ժողովուրդն ու իշխանությունը միասին կարողացան լուծել ամենածանր խնդիրները, որ ծառացած էին մեր առաջ: Իսկ այսօր, փառք Աստծո, պարոն Ծառուկյանը ոչ միայն գործարարության մեջ ունի բավականին մեծ հաջողություններ, որը շատ կարևոր հատկանիշ է: Վերջին տարիներին ԲՀԿ-ի քաղաքական գիծը հենց նրա առաջնորդությամբ բավականին գործուն դերակատարություն է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում:

– Դուք ասում եք, որ Ծառուկյանը որևէ բանի կարիք չունի, հանրության մասին է մտածում, սակայն չե՞ք կարծում, որ Ծառուկյանը այսպիսով փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հայաստանի կյանքում:

– Եթե հասարակությունը, պետությունը այնպիսի վիճակում է, որ պետք է  հեղափոխություն լինի, վերևից այդ հեղափոխությունը չի լինում, ապա այդ հեղափոխությունը ծնվում է ներքևից: Հիմա ժողովուրդն ինքն է ոտքի կանգնել: Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է: Երկրորդը՝ պարոն Ծառուկյանն ի՞նչ խնդիր ուներ անձնական կամ իր ընտանիքի հետ կապված, որ լուծել չէր կարող: Նա բազում անգամ ասել է, որ ինքը քաղաքական շահ չի հետապնդում, իր համար շատ կարևոր է, որ ոչ միայն ինքը հաջողակ լինի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

– Կարծում եք` Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմը կարո՞ղ են այս պետությունը դնել ճիշտ ռելսերի վրա, հատկապես, որ լինելով կոալիցիայի անդամ` մենք դա չենք տեսել, եղել են կառավարության մեջ, և դա չի եղել:

– 2008-ից հետո, երբ ձևավորվեց նոր կառավարություն, ընտրվեց նոր նախագահ, ըստ էության ԲՀԿ-ն նախանշում էր այն սխալները, որոնք տեղի են ունենում: Եվ միշտ ասում են, որ պատրաստ են աջակցության, որպեսզի այդ սխալները ուղղվեն: Չարեցին իշխանությունները, մարդիկ կոալիցիայից դուրս եկան, և որպեսզի անմիջապես չստացվի, որ իրենք փորձում են խանգարել, իրենց հայտարարեցին այլընտրանք և բավականին երկար ժամանակ փորձում էին որպես այլընտրանք աջակցել իշխանություններին: Ցավոք սրտի, ոչ մեկը ականջալուր չեղավ:

– Դուք անկե՞ղծ եք համարում այն հանգամանքը, որ չնայած  ԲՀԿ-ն մասնակցում է ընդդիմության հետ հանրահավաքներին, անգամ իշխանափոխության որոշակի կոչեր է հնչեցնում, բայց ինքն իրեն ընդդիմություն չի համարում: Այսինքն` ինքը դեռևս այլընտրանք կարգավիճակում է, գոնե Գագիկ Ծառուկյանը չի խոսում իշխանափոխության մասին:

– Շատերի մոտ իշխանափոխությունն ընկալվում է անձերի փոփոխություն: Ես պարոն Ծառուկյանի հետ զրուցել եմ բավականին երկար: Պարոն Ծառուկյանի մոտ իշխանափոխությունը իշխանության վերադարձն է ժողովրդին, որովհետև ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե իր իշխանությունը կառավարման մեջ ով պետք է իրացնի: Այսինքն` իշխանափոխությունը չի կարող լինել՝ եկեք այս անձին փոխարինենք այս անձով: Նախևառաջ այսօր ժողովրդից խլված է իշխանությունը: Հիմա այլընտրանք կասեմ ես ինձ, թե ընդդիմություն… եթե որևէ մեկը կասի՞ դրանց տարբերությունը որն է: Ինչ-որ մեկը օրենքով գրե՞լ է, որ եթե դու քեզ համարում ես ընդդիմություն, ապա պետք է այդ մասին ԱԺ-ում հայտարարություն անես: Ամենևին:

– Եռյակի այս շարժումը ինչի՞ կարող է հանգեցնել, ի վերջո` ի՞նչ ելք է ունենալու:

– Իրենք առաջարկում են կոնսոլիդացիա, որին միացել է և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և «Ժառանգությունը», որոնց հետ ես գոնե լուրջ տարաձայնություններ ունեցել եմ տարբեր հարցերում: Հիմա կա ընդհանուր խնդիր, և քանի դեռ այդ խնդիրն օրակարգային է, մենք շատ լավ հասկանում ենք, որ այն կարող է հանգեցնել պետականության կորստի, մենք կգնանք միասին, ես այստեղ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում: Եվ որևէ մեկի համար բացառություն չի, որ ինքն էլ կարող է միանալ:

– Հիմա Ռոբերտ Քոչարյա՞նն էլ կարող է միանալ:

– Ոչ մեկն իրավասու չէ ասել, որ դու իրավունք չունես ներդնելու այդ հնարավորությունը: Ես էլ այսօր կանգնած եմ այդ նույն հարթակում, այդ մարդկանց կողքին` անկախ մեր ունեցած քաղաքական, տնտեսական տարաձայնություններից, որպեսզի լուծվի այս գլխավոր խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում