Sunday, 19 07 2026
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը

Նոր բնակարանների բանալիներ՝ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր Վարթուհի Վարթերեսյանին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Էվելինա Շահիրյանին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին, Գյումրիի պատվավոր քաղաքացի, խորհրդային իշխանության տարիներին ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած Դոնարա Հարությունյանին: Բնակարաններ են նվիրաբերվել նաև հերոսուհի մայրեր Հասմիկ Մկրտչյանի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, պետական և ռազմական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին, ինչպես նաև 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանի և մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքներին:

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/18/7cc43584786fff78d9d9d768dded50e59e89c63b.jpeg

Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի տոնը ևս մեկ առիթ է քաղաքապետարանի կողմից երևանցիներին անակնկալներ մատուցելու և կարևորագույն խնդիրների լուծումով մայրաքաղաքի տոնը նրանց համար ևս լիարժեք ու հիշարժան դարձնելու համար. «Մեր սիրելի քաղաքի ծննդյան նախատոնական այս օրը ուրախ եմ ձեզ տեսնել Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի տակ: Ու համոզված եմ, որ ձեր ընտանիքներում ամեն տարի այս օրը հիշելու եք առանձնակի սիրով և կրկնակի ոգևորությամբ եք նշելու սիրելի քաղաքի տոնը: Իսկապես ուրախ եմ, որ «Երևան՝ իմ տուն» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում, ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված, ցանկալի ու ձեզ անհրաժեշտ բնակարանների բանալիները: Ի սրտե շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ, որ նոր բնակարանը յուրաքանչյուրիդ համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: Նաև մաղթում եմ, որ այդ բնակարանները ձեզ համար դառնան ընտանեկան ջերմության և անմնացորդ սիրո անառիկ ամրոցներ, որը կվայելեք առողջ ու երջանիկ»,- ընդգծել է քաղաքապետը:

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/18/ddec7e31416c7a46d0a869dce47f26d9e17beac4.jpeg

Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարթուհի Վարթերեսյանը, օգտվելով առիթից, իր և բնակարաններ ստացող ընտանիքների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ նկատելով, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է. «Երևանի օրն իսկապես տոնի է վերածվել մեզ համար: Թող բնակարանի խնդիր ունեցող յուրաքանչյուր ընտանիք ապրի ու զգա այս երջանկությունը, որը մենք զգացինք այսօր: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որ ձեր նոր բնակարաններում ապրեք առողջ ու երջանիկ»,- նշել է Վարթուհի Վարթերեսյանը:

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/18/f2dd0eaf0656093c69a051dd2202a78caecda03a.jpeg

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո Տարոն Մարգարյանը շփվել է բնակարաններ ստացած քաղաքացիների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով նրանց Երևանի օրվա ու նոր բնակարաններ ստանալու կապակցությամբ՝ վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական: Նոր բնակարանների սեփականատերերն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են իրենց ամենաերկար սպասված նվերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում