Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ ճգնաժամը Մադրիդի «Ռեալ»-ում սկսվել է դեռևս ամռանը:
Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր տեսնել թիմում Լուկաս Մոուրային, սակայն Ֆլորենտինո Պերեսի կարծիքով` 43 մլն եվրոն, որը «Սան Պաուլու»-ն պահանջում էր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, շատ մեծ գումար էր: «Արքայական ակումբ»-ի նախագահը հրաժարվեց բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու գաղափարից:
Արդյունքում Մադրիդ տեղափոխվեց Լուկա Մոդրիչը, ում տրանսֆերը գնելն այնքան էլ ցանկալի տարբերակ չէր պորտուգալացի մասնագետի համար: Իսկ Մոուրան պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ, որտեղ կշարունակի կարիերան հունվարից:






































