«Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի տոնելու իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասին խփած գոլերը:
Հիշեցնենք` Նյոնում կայացած վիճակահանության արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ռեալ»-ը հակառակորդներ են դարձել:
«Եթե ես գոլ խփեմ «Յունայթեդ»-ի դարպասին, ապա չեմ տոնի այն: Ես շարունակում եմ շփվել Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Կարոտում եմ նրան և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղ ինձ լավ էի զգում: Այդ ակումբն ինձ համար ընտանիք էր դարձել: «Յունայթեդ»-ում 6 հիանալի տարիներ եմ անցկացրել և մինչ այժմ կապված եմ նախկին խաղընկերներիս հետ: Մանչեսթերյան ակումբի շնորհիվ ես հնարավորություն ունեմ այժմ հանդես գալու «Ռեալ»-ում»,- ասել է Ռոնալդուն:




































