Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան պատմել է թիմի առաջիկա տրանսֆերային քաղաքականության մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
– Անհրաժեշտության դեպքում հունվարին կկիրառենք ուղղիչ միջոցներ: Մենք գոհ ենք թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների խմբից: Նրանք մրցունակ են և՛ Իտալիայում, և՛ Եվրոպայում:
Լսել եմ, որ երկրպագուները դժգոհում են մեր պաշտպանական գծից, սակայն եթե չեմ սխավում, թիմը վերջին 3 հանդիպումներում ոչ մի գնդակ բաց չի թողել:
«Յուվենթուս»-ն ունի Սիմոնե Ձաձային հետ բերելու հնարավորություն: Մտադիր ենք թիմ վերադարձնել նաև Դոմինիկո Բերարդիի և Մանոլո Գաբյադինիի տրանսֆերային իրավունքների կեսը,- հայտարարել է Մարոտան:




































