Saturday, 27 04 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
-
22:15
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Չորսից վեց մեկ քայլ է

Ոստիկանապետ Վովա Գասպարյանի վերջերս արած հայտնի հայտարարությունից հետո՝ թեժ աշնան և սառը ցնցուղի մասին, ՀԱԿԿ-ի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ոչ իշխանական քառյակը հավանաբար առաջիկայում հանդես կգա ոստիկանապետի հրաժարականի պահանջով՝ ելնելով այն բանից, որ իր հայտարարություններում Վովա Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները:

Ոչ իշխանական քառյակը վաղը՝ սեպտեմբերի 17-ին, քննարկելու է միասնական հանրահավաքի օրվա և օրակարգի հետ կապված հարցեր, և հետաքրքիր է, որ ՀԱԿԿ-ի խոսնակը այդ հանդիպումից առաջ, ըստ էության, ազդարարում է ոստիկանապետի հրաժարականի հարցի մասին, ինչը կարելի է դիտարկել ՀԱԿԿ-ի օրակարգային առաջարկ:

Փաստորեն, ոչ իշխանական քառյակը գտավ նոր հրաժարականի հասցեատիրոջը: Ապրիլին կառավարության հրաժարականը պահանջելուց, ՀՀԿ-ական նոր վարչապետի դեպքում փողոց դուրս գալու հոխորտանքներից, սակայն նման վարչապետի նշանակումից հետո նրան ընդամենը սեփական նիստին հյուրընկալելուց հետո՝ ոչ իշխանական քառյակի առաջ, բնականաբար, օրակարգային էր այն հարցը, թե հիմա ո՞ւմ հրաժարականն են պահանջելու:

Տրամաբանությունը հուշում էր, որ վարչապետի հրաժարականից հետո պետք է որ արդեն հաջորդը նախագահի հրաժարականի պահանջը լիներ: Սակայն առնվազն երկու ուժ կան քառյակում, որոնք այդ հարցից խուսափում են այնպես, ինչպես կխուսափեին որևէ մահացու վտանգից: Եվ ահա փաստորեն գտնվեց նա, ում հրաժարականը պետք է պահանջեն՝ ինչ-որ բան պահանջած լինելու համար՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Այս պահանջը իսկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլին նոր կառավարության կազմավորումից հետո մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ Վովա Գասպարյանի հարցը խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի ամենահուզող խնդիրն է, և նրանք ամեն ինչ անում են ոստիկանապետի պաշտոնանկությանը հասնելու համար: Գասպարյանի վերջին հայտարարությունը վկայեց, որ Ծառուկյանի ու Աբրահամյանի փորձերը անհաջողության են մատնվել, և «թեժ աշնանից» առաջ Սերժ Սարգսյանը Գասպարյանին լիազորել է ներկայանալ «սառը ցնցուղային» հայտով:

Ըստ երևույթին, ի պատասխան սրա՝ Աբրահամյանն ու Ծառուկյանն անցնում են Վովա Գասպարյանի հարցը լուծելու, այսպես ասած, հրապարակային մեթոդի, քանի որ ներիշխանական, կուլիսային մեթոդում ենթարկվել են անհաջողության: Ըստ որում, Գասպարյանի հետ խնդիրները, եթե կրկին հավատանք հայաստանյան մամուլին, Աբրահամյանի ու Ծառուկյանի համար ծագել են ավելի վաղուց՝ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Հովիկ Աբրահամյանը, երբ ձերբակալվեց Մարգար Օհանյանը, պաշտոնից հեռացվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, որ նրանք բացահայտվել են Ռոբերտ Քոչարյանի օգտին ներիշխանական դավադրության մեջ, որի նպատակը պետք է լիներ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի հաջողությունն ապահովելը:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ այդ բացահայտումը արել էր հենց Վովա Գասպարյանը, որի միջոցով էլ ըստ էության Սերժ Սարգսյանը այսօր շարունակում է վերահսկել ներիշխանական դաշտը և իշխանական համակարգը: Դժվար է ասել, թե ինչքանով էին իրական մամուլի նման հրապարակումները, սակայն այս հրապարակումները ըստ էության առանձնապես չհերքվեցին էլ:

Եվ ահա այս տեսանկյունից է, որ շատ հետաքրքրական է դառնում ոչ իշխանական քառյակի օրակարգում հենց Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցի առաջացումը: Ըստ էության ստացվում է, որ քառյակը կա՛մ, այսպես ասած, իջեցնում է իր պլանկան՝ վարչապետից ոստիկանապետ, կա՛մ էլ անուղղակիորեն ցույց է տալիս, որ իրականում Գասպարյանն այսօր ավելի ազդեցիկ է, քան վարչապետը, ինչով ըստ էության ցույց է տալիս և կամա, թե ակամա հաստատում, որ նա իսկապես խանգարում է Հովիկ Աբրահամյանի քաղաքական պլաններին: Եվ միգուցե՝ ոչ միայն Հովիկ Աբրահամյանի:

Չի բացառվում, որ այս հարցում ներիշխանական հիմնական մրցակիցների դերում հայտնված Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանն ընդհանուր շահ ունեն, եթե, իհարկե, մեկ ընդհանուր խաղի մեջ չեն: Ըստ որում՝ եթե դարձյալ հղում անենք մամուլի հրապարակումներին, այս անգամ ավելի վաղ՝ մոտ 15-ամյա վաղեմության, ապա Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս ոստիկանապետի միջև կոնֆլիկտը ըստ էության արմատներով հասնում է մինչև հետհոկտեմբերքսանյոթյան իրավիճակ, իսկ նկատի առնելով և այն, որ Ռոբերտ Քոչարյանի և ոչ իշխանական քառյակի առնվազն «հոգևոր» կապը ակնառու է, մեղմ ասած՝ պակաս հավանական չի դառնում և այն, որ Վովա Գասպարյանի հրաժարականի պահանջը, այսպես ասած, ոչ իշխանական լայն կոնսենսուսի առարկա է՝ ըստ էության, ոչ թե քառյակի, այլ դեռևս ապրիլին ազդարարված «վեցյակի» օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում