Thursday, 09 05 2024
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը

«Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցությունը երաշխավորված չէ»․ Ֆյոդոր Լուկյանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմական և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի խմբագիր, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:

-Պարոն Լուկյանով, օրերս Ուելսում ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը նշանավորվեց հռչակագրով, որում գերակշռում էր տարածքային  ամբողջականության սկզբունքը և սա նաև Հրվ Կովկասի դեպքում, գագաթնաժողովի ընթացքում վճռական որոշումներ կայացվեցին Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի քաղաքականության վերաբերյալ: Սրանք ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վրա:

-Իմ գնահատմամբ, որևէ արտասովոր բան և որևէ արտասովոր որոշում չի կայացվել: Եթե չլսենք և չարձագանքենք այն հռետորաբանությանը, որը հնչեց այդ գագաթնաժողովի ժամանակ, բավականին կոմպրոմիսային մոտեցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հնչեցված տեսակետները: Ռուսաստանի տեսանկյունից ամենակարևորն այն է, որ 1997թ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կնքված ակտը  մնաց ուժի մեջ, իսկ դա ունի մեկ հետևանք՝ այն է, որ ՆԱՏՕ-ն չի կարող ռազմական ենթակառուցվածք տեղակայել ՆԱՏՕ-ի նոր անդամ երկրների տարածքում: Մյուս բոլոր որոշումները, որոնք կայացվել են, փորձ է շրջանցել, խորամանկ կերպով  ցուցադրել ՆԱՏՕ-ի աճող  ներկայությունն Արևելյան Եվրոպայում՝ մաքսիմալ կերպով այդ ակտը չխախտելով և չանցնելով այդ տարածքներում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների մշտական տեղակայման, բայց ժամանակ առ ժամանակ ՆԱՏՕ-ի ներկայություն է լինելու Արևելյան Եվրոպայում, սա ավելի քաղաքական քայլ է ցույց տալու համար, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում իր պարտավորություններից: Պրատիկայում այն որոշումները, որոնք  վերաբերում են օպերատիվ խմբի  ձևավորմանը ,կարդինալ կերպով Արևելյան Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը չեն փոխում, թեև արդեն ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանն իրար դիտարկում են որպես հակառակորդներ , իսկ որոշումները կառուցում են արդեն այս գաղափարից ելնելով: Իհարկե, այս ամենի արդյունքում տարածաշրջանը չի վերադառնա 30 տարի առաջ առկա ռազմականացվածությանը  իրավիճակին, սակայն  ամեն դեպքում ինչ որ երկկողմանի ներկայություն  կլինի և ոչ ավելի: Ինչպես սա կանդրադառնա Ռուսաստանի քաղաքականության վրա, հետևյալ կերպ, Ռուսաստանը պետք է շարունակի ամրապնդվել այն տարածքներում, որտեղ արդեն ունի ազդեցություն:

Այսօր ի՞նչ փուլում են գտնվում Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները և այսօր կարո՞ղ ենք խոսել դրանց ընդլայնման մասին, երբ կան տարաձայնություններ ԵՏՄ-ում, երբ Ռուսաստանը զբաղված է այլ առաջնահերթություններով:

-Իհարկե ընդլայնման մասին խոսել պետք է ու անհրաժեշտ է, այս առաջնահերթությունը ոչ մի տեղ չի կորել, առավել ևս այն իրադրությունում, որը ստեղծվել է, Ռուսաստանին ստիպում  ցույց տալ, որ որևէ կերպ գլուծը չի կախում: Ուստի ես կարծում եմ, որ այն երկրները, որոնք թեկնածու են համարվում ԵՏՄ անդամակցության, կմիանան ըստ իս, այդ գործընթացը պետք է շարունակվի: Կան տարաձայնություններ ԵՏՄ-ում ոչ թե բուն  այդ գաղափարի այլ  գործընթացի արագության վերաբերյալ: Հայտնի է, որ Ղազախստանը  ոգևորված չէ Հայաստանի անդամակցության հեռանկարով, որքան Ռուսաստանը: Բայց ես կարծում եմ, որ դա հաղթահարելի է ու Ռուսաստանը կհաջողի ամենայն հավանականությամբ, որ պորեյկտն ընդլայն նվի:

-Պարոն Լուկյանով, ասում էին, որ Հայաստանը կստորագրի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթ հոկտեմբեր ամսին, հստակ պաշտոնական հայտարարություն այս մասին չկա: Ի՞նչ կարելի է սպասել:

-Պաշտոնական որևէ հայտարարություն  ինձ ևս հայտնի չէ: Ես կարծում եմ, որ դա հնարավոր է, բայց երաշխավորված չէ: Հնարավոր է, որովհետև ևս մեկ անգամ  ասեմ, որ դա Ռուսաստանի համար կարևոր է, քանի որ սա Ռուսաստանին թույլ է տալիս ավելի սերտ կապեր հաստատել այն երկրների հետ, որոնց հետ Ռուսաստանն ունի որոշակի լավ հարաբերություններ այս իրավիճակում,  երբ բավականին ծանր պայքար է սկսվել ԱՄՆ-ի հետ  ու կարևոր է, որ այն երկրները, որոնք չեն զբաղեցնում հակառուսական դիրքորոշում, միանան միությանը: Ուստի ես մտածում եմ, որ   այն ամենն, ինչ կախված է   Ռուսաստանից  կարվի, որպեսզի Հայաստանը միանա այդ պրոյեկտըին:

-Այսինքն՝ չե՞ք բացառում, որ Ղազախստանը խոչընդոտի Հայաստանի անդամակցության գործընթացը:

-Ես չեմ բացառում, ես կարծում եմ, որ դա հնարավոր սցենար է և կախված է  Ռուսաստան-Ղազախստան պայմանավորվածություններից և  փոխանակումից:  Սովորաբար ինտեգրացիան հենց այդպես էլ զարգանում է. փոխադարձ զիջումների հիման վրա: Պետք է սպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում