ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ ՖԻՖԱ-ն «Մունդիալ-2014»-ի ժամանակ չկարողացավ հաջող պայքար մղել ռասիզմի դեմ:
«Իհարկե շատ լավ է, որ կան հատուկ հանձաժողովներ, որոնք պայքարում են ռասիզմի դեմ, սակայն ես կարծում եմ, որ անցած աշխարհի առաջնության ժամանակ ռասիզմը չկանխվեց:
Այս ամենը կանխելու համար շատ բարդ աշխատանքներ պետք է տարվեն, սակայն մենք պատրաստ ենք անել այն ամենը, քանի որ ռասիզմը միայն ու միայն վնաս է տալիս ժամանակակից ֆուտբոլին», – ասել է Պլատինին:




































