Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ստիպված է եղել հայտնել իր հղիության մասին, որովհետև չի կարողացել մասնակցել սեպտեմբերի 8-ին Օքսֆորդում անցկացված միջոցառումներին: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Սովորաբար, ինչպես պատմել են աղբյուրները Քենսինգթոնյան պալատում, թագավորական ընտանիքի սպասվող համալրման մասին պաշտոնապես ընդունված է հայտարարել 3 ամսականից ավել հղիության ժամանակ: Սակայն ինպես առաջին հղիության ժամանակ, դքսուհին տառապում է տոքսիկոզով, ուստի արքայազն Ուիլյամին չի ուղեկցի ծրագրված միջոցառումների ժամանակ: Եվ Քեթրինը ստիպված է եղել վատ ինքնազգացողության պատճառը շատ ավելի վաղ հայտնել:
Հիմա Քեյթը Քենսինգթոնյան պալատում է, բժիշկների մշտական հսկողության տակ:












































