Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավար կազմի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականում:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ Ռիբերին իրավունք չունի նման որոշում կայացնել ու պետք է շարունակի հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում:
«Ամեն ինչ հստակ է: Ինչպես Ֆիլիպ Լամն է Յոահիմ Լյովի հետ խոսել հավաքականից հեռանալու մասին, այպես էլ Ռիբերին՝ Դիդյե Դեշամի հետ: Նա այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականում:
Այս հարցում ամեն ինչ պարզ է: ՖԻՖԱ-ն տարաձայնություններ չունի խաղացողի հետ»,- ասել է Ռումենիգեն:







































