Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

«Եթե մտածենք, որ ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն չեն համակրում ՀԱԿ-ի նպատակներին, և նրանց հետ չարժե ճանապարհ գնալ, ոչինչ չի ստացվի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը:

– Պարոն Ոսկերչյան, աշունը մոտենում է, և մոտ մեկ ամիս է մնացել, որ ոչ իշխանական քառյակը հանրահավաք հրավիրի ու գնահատի, թե արդյոք իշխանությունները կատարե՞լ են իրենց ներկայացրած 12 պահանջները: Ձեր կարծիքով` դրանք որքա՞ն են կատարվել:

– Ես չեմ դրել ու քննարկել, թե որ կետն են կատարել, որ կետը որ մասով են կատարել: Դա ինձ առանձնապես չի էլ հետաքրքրում: Ինձ համար այդ պահանջների գլխավոր իմաստը կետերի առանձին-առանձին բովանդակությունը չէ, այդ պահանջները որպես այդպիսին են կարևոր, որոնց կատարումը կնշանակի, որ գործող իշխանությունները հանուն հասարակական շահերի պատրաստ են գնալ զիջումների: Եվ անիմաստ զբաղմունք է քննարկել, թե որ պահանջն ինչքանով է կատարվում: Իհարկե, չեն կատարել: Իսկ դա ինձ համար նշանակում է, որ այսօրվա իշխանությունները դեռ պատրաստ չեն իրենց շահերը զոհաբերել ընդհանուր հասարակական շահերին: Իսկ դրան ի պատասխան ես կարծում եմ` քառյակի ուժերը պետք է ասեն, թե` դուք պատրաստ չեք, մենք էլ դիմում ենք այլ մեթոդների: Այսինքն` խորհրդարանական ելույթներից բացի, դրսում հանրահավաք, բողոքի ակցիաներ պետք է կազմակերպել:

– Իսկ քառյակի բոլո՞ր ուժերը կգնան նման պայքարի` հատկապես, որ ԲՀԿ-ի կողմից արդեն հայտարարություն է հնչում, որ կառավարությունը որոշ կետեր այնուամենայնիվ կատարել է: Միգուցե ԲՀԿ-ն առաջվա նման չպայքարի կառավարության դեմ` հատկապես, որ այժմ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է:

– Դա անկասկած դժվար հարց է: Ուրեմն այսօրվա իշխանությունը որոշակի հաջողություն ունի, որ բավականաչափ մասնատեց 2008թ. շարժումը: Եվ այսօր ՀԱԿ-ի համար դժվար է միայնակ գնալ և վստահ լինել, որ արդյունք կգրանցի: Եվ այդ իմաստով բնական է, որ փնտրում ես այնպիսի համախոհներ, որոնց հետ կարողանաս իրականացնել քո նպատակները: Եվ շատ ցավալի բան կլինի, որ մեր համախոհները մեզ հետ չքայլեն: Պայքարի մեթոդիկան սա է՝ եթե նպատակներ ունես, պետք է համախմբվես այն բոլոր ուժերի հետ, որոնք այս կամ այն հարցում գոնե մասնակիորեն քեզ հետ համախոհ են և պատրաստ են շարժվել: Եթե մենք մտածենք, որ ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն լիարժեքորեն չեն համակրում ՀԱԿ-ի նպատակներին, և նրանց հետ չարժե ճանապարհ գնալ, այդ դեպքում ընդհանրապես ոչինչ չի ստացվի: Պետք է համագործակցել այնքանով, որքանով նրանք պատրաստ են: Սա է ռացիոնալ մոտեցումը, և այդպես էլ մենք փորձում ենք անել:

– ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի նպատակներն էլ կարծես թե նույնը չեն: Եթե ՀԱԿ-ը ամբողջական իշխանափոխության է ձգտում, ԲՀԿ-ն երբեք այդ մասին չի խոսել: Այդ ուժն ավելի շատ ձգտում է պահպանել իր սեփականությունը: Չե՞ք կարծում, որ այս տարբերությունը քառյակում կարող է հակասությունների առիթ հանդիսանալ:

– Եթե ամեն ինչ նույնը լիներ, կլիներ մի կուսակցություն` մեկ գաղափարախոսությամբ: Տարբեր ուժեր են, նրանք համագործակցում են այնքանով, որքանով շահերը համընկնում են: Եվ առայժմ կարծես թե ստացվում է այդ համագործակցությունը: Այս պայքարի ընթացքում մենք համոզվել ենք, որ առանձին հարցեր լուծելով՝ խնդիրը չի լուծվում, դրա համար էլ դնում ենք ամբողջականի հարցը: Իսկ իշխանափոխությունն ինքնին նպատակ է, որից հետո հասարակության կյանքում հեղափոխական պրոցեսներ տանելն է: Քանի որ այսօրվա իշխանություններն ունակ չեն տանել այդ պրոցեսները, որպեսզի երկիրը ոտքի կանգնի ու սկսի զարգանալ, դրա համար էլ ամբողջական իշխանափոխություն է անհրաժեշտ:

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ին ԲՀԿ-ի ու մյուս ուժերի հետ միասին կհաջողվի հասնել բուրժուադեմոկրատական հեղափոխության, ինչպես նշում էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տվյալ դեպքում բուրժուական հատվածը հավանաբար ԲՀԿ-ն է:

– Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ին նույնպես որոշակի ժողովրդական հատված է պաշտպանում: Իսկ եթե մենք նայում ենք հետխորհրդային ամբողջ տարածաշրջանին, ապա տեսնում ենք, որ բացի Մերձբալթյան երկրներից, ոչ մի պետություն չի կարողացել ստեղծել նորմալ կապիտալիստական, դեմոկրատական հասարակարգ: Բոլորը կարծես թե դոփում են ինչ-որ միջանկյալ տարածքում, որտեղ կենտրոնացված է խորհրդային մնացորդը և վայրի բուրժուական նոր ձեռք բերած հատկությունները: Առաջացել է վատագույն խառնուրդ: Մենք չենք կարողացել դեմոկրատական սեփականատերերի, քաղաքացիների պետություն ստեղծել: Իսկ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը շատ երկրներում պարզապես կոչվում է դեմոկրատական հեղափոխություն: Բուրժուադեմոկրատականը սովետական տերմին է, որը ստեղծել և տարածել են մեր դասագրքերում՝ դրա մեջ դնելով բացասական լիցքեր: Այդ հեղափոխություններն իրենց առաջ մի քանի պարզագույն նպատակներ են դրել՝ մարդկանց ազատությունները, սեփականության անձեռնմխելիությունը, դեմոկրատական սկզբունքները և այլն: Եվ մենք այնպիսի վիճակում ենք, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունն անհրաժեշտ է մեզ: Այսօր Հայաստանում սեփականատերը, նրա սեփականությունն ապահովագրված չէ: Ցանկացած սեփականատեր էապես կախված է քաղաքական իշխանություններից, նույնիսկ հզոր սեփականատերը: Եվ այդ իմաստով լիարժեք համաձայն եմ Լ.Տեր-Պետրոսյանի հետ, թե մենք ապրում ենք ժամանակակից ֆասադով խանական պետությունում, որը նույնիսկ դասական եվրոպական ֆեոդալիզմ չէ: Պատմության դասագրքերից կհիշեք` իմ վասալի վասալը իմ վասալը չէ շատ կարևոր սկզբունքը: Իսկ մոնղոլ-թաթարական խանություններում իմ վասալի վասալը իմ վասալն էր:

– Հույս ունե՞ք, որ ԲՀԿ-ում իրենց սեփականությունը պաշտպանելու համար կգնան բուրժուադեմոկրատական հեղափոխության և ոչ թե իշխանությունների հետ համագործակցության:

– Այդ սեփականությունը պաշտպանելու համար կա՛մ պիտի գնաս, խոնարհվես, ընդունես խաղի կանոնները և մոտ լինես բարձրագույն իշխանություններին, կա՛մ ունենաս այնպիսի համակարգ, որտեղ անկախ քաղաքական իշխանություններից` քո սեփականության իրավունքը պաշտպանված լինի: Հիմա մեր սեփականատերերի մեծ մասն իր սեփականությունը պաշտպանելու համար ընտրել է իշխանություններին մոտ լինելու, ենթարկվելու ճանապարհը: Ես կարծում եմ, որ ի տարբերություն այլ ուժերի՝ ԲՀԿ-ում կա այն հասկացողությունը, թե ճիշտն այն է, որ Հայաստանում սեփականությունը պաշտպանվի և գործարար ազատություններ ունենան անկախ իշխանություններից:

– Բայց ԲՀԿ-ն մինչև այժմ իշխանափոխություն չի պահանջել: Այդ ուժը վարչապետի պաշտոնը ստանալու խնդիր ուներ, ինչին հասավ: Եվ դրանից հետո առանձնապես չի էլ ընդդիմանում: ԲՀԿ-ում միգուցե մտածում են Հ. Աբրահամյանը կպաշտպանի իրենց սեփականությունը:

– Ես համաձայն չեմ ձեզ հետ, կապրենք՝ կտեսնենք: Իրենք նաև այնպիսի հայտարարություններ են արել, որ կարծես թե հասկանում են, թե այդ հարցը նույն մակարդակում թողնելը վտանգավոր է: Հեղհեղուկ իրավիճակ է, և հաջորդ պահին կարող է այլ իրավիճակ ստեղծվել, ու իրենք նորից կարող են հարվածի տակ ընկնել: Եվ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև սեփականատերերի ողջ դասը:

– Բայց իշխանություններն առանձնապես ոտնձգություններ չեն կատարում ԲՀԿ-ի ղեկավարների սեփականության և բիզնեսների նկատմամբ: Այն շարունակում է բարգավաճել, և սա նշանակում է, որ այդ սեփականությունը պաշտպանված է:

– Եթե նրանք լիարժեք պաշտպանված լինեին, ընդհանրապես չէին հակադրվի և ընդհանուր շահեր կունենային: Բայց դա այդպես չէ, հետևաբար` վտանգներ են տեսնում և որոշակիորեն սահմանազատվում ու հակադրվում են:

– Ուրեմն աշնանը ոչ իշխանական ուժերն իրենց պայքարն ինչպե՞ս պետք է շարունակեն:

– Խաղաղ ճանապարհով իշխանափոխության միակ տարբերակը հզոր ժողովրդական ալիք բարձրացնելն է: Ուրիշ ճանապարհ չկա: Այդ հզորությունն ունենալու համար պետք է հնարավորինս լայն համախմբում լինի: Մենք հույս ունենք, որ քառյակի տեսքով այդ համախմբումը կա: Չեմ կասկածում, որ եթե քառյակը միասնաբար հանդես գա, քաղաքացիական շատ շարժումներ կմիանան ընդհանուր հոսանքին և հնարավոր կլինի ունենալ հզոր ալիք: Եվ չեմ կարծում, որ իշխանությունների մեջ խելացնոր մարդիկ կան, որ այդ մեծ հզորությունից հետո ընդդիմանան: Հույսը սա է: Ես մարդկանց երկու խմբի եմ բաժանում՝ մարդիկ, ովքեր կոռուպցիայի միջոցով ապրում են հասարակության հաշվին, պարազիտային կյանք վարող մարդիկ, և մարդիկ, ովքեր ապրում են սեփական աշխատանքի հաշվին` դա կլինի շարքային աշխատող, թե գործարար: Եթե գործարարը չի օգտվում իշխանության հովանավորությունից և սեփական ուժերով է ստեղծում իր հարստությունը, նա սահմանի այս կողմում է: Եթե այսպիսի գիծ ենք քաշում, ապա հնարավոր է, որ անգամ Հանրապետական կուսակցությունում գտնվող գործարարների շահերը համընկնեն աշխատող մարդկանց խմբի շահերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում