Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ առաջիկա 2 ամիսը կարող է բեկումնային լինել իր ակումբի համար՝ առաջիկա մրցաշրջանում:
Մասնագետը կարևորել է ֆուտբոլիստների՝ խաղադաշտում կատարած աշխատանքն ու ակնկալում է, որ նրանք խաղերին ու մարզումներին կնվիրվեն ամբողջությամբ:
«Մենք կատարյալ դրությունում չենք ու պետք է լուծում գտնենք: «Այն կոչվում է վազել, վազել և կրկին վազել»:
Առաջիկա 2 ամիսները կարող են շատ վտանգավոր լինել «Բավարիա»-ի համար: Եթե ձմեռային դադարի ժամանակ լավ դիրքում լինենք, ամեն ինչ կարգին կլինի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Bild-ը: