Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Դիրքերում կանգնած զինվորի ներկան հայրենիքի սահմանները պահելն է, ապագան՝ հայրենիքը լքելը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.«Շուրջ տասն օր է՝ ԼՂՀ պաշտպանական բանակի առաջնագծում երեկոները խաղաղ են, արշալույսներն էլ՝ բարի. հակառակորդն այլևս դիվերսիոն-հետախուզական հարձակման փորձեր չի կատարում։ Այս անդորրը, իհարկե, խիստ հարաբերական է, և հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական լայնածավալ դիվերսիաները պատվով հետ մղած մեր քաջարի զինվորները դա շատ լավ են գիտակցում։ Խաղաղության հարաբերական լինելը և հակառակորդի կողմից անակնկալ հարձակումների թարմ դեպքերն աչքի առաջ ունենալով է, որ ՊԲ հրամանատարական անձնակազմը, մի կողմից, պարգևատրում է վերջին օրերի լայնածավալ դիվերսիաները հետ մղած զինվորներին` տարբեր խրախուսական մեդալներով ու գումարային պարգևավճարներով, հարգում ու փառաբանում հերոսի մահով ընկած հայորդիների հիշատակը, մյուս կողմից էլ, հիմնվելով այս փորձությունների ընթացքում թույլ տված որոշակի թերությունների, սխալների վրա, հանձնարարում կատարելագործել մարտական գիտելիքներն ու հավելյալ պաշտպանական միջոցառումներ ձեռք առնել առաջնագծում։

Մի խումբ լրագրողների ու սպայական անձնակազմի ներկայությամբ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը նախօրեին ողջույնի խոսք ասաց Պաշտպանական բանակի 5-րդ պաշտպանական շրջանի զորամասի զինվորներին, շնորհավորեց նրանց ամառային նոր ուսումնական փուլի մեկնարկը և պարգևներ ու մեդալներ հանձնեց աչքի ընկած զինվորներին։ Այս ամենն արձանագրելուց հետո ուղևորվեցինք առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու դիրքապահ զինվորների առօրյային։ ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել դիվերսիոն-հետախուզական ուժերի ներթափանցման փորձը, ու ինչպես են հետ մղել հակառակորդի 40-50 հոգանոց խումբը՝ պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ ու վիրավորներ։ Ցավոք, մենք ևս ունեցել ենք կորուստ՝ մեկ սպա և մեկ զինվոր։ «Դեպքը եղել է գիշերը, և նման դեպքում, իհարկե, դժվար է նկատել հակառակորդի շարժը, մանավանդ, որ նրանք եկել են շատ զգույշ, սակայն նկատելով, որ նրանք արդեն անցել են մեր դիրքեր, մենք անմիջապես անցանք հակառակորդին հակահարված հասցնելու գործողությանը»,- ասաց հրամանատար Ասրյանն ու ավելացրեց, որ իր զինվորներն անմիջապես հարմարավետ տեղավորվել են և պատրաստվել հակառակորդին դիմակայելուն:

Գիշերային տեսանելիության սարքի միջոցով վաշտի հրամանատարը նկատել է դեպի իրենց մոտեցող երկու հակառակորդի, որոնք անմիջապես նրա կողմից խոցվել են: «Նրանց արյան հետքերը մնացել են դիրքերում առկա անվադողերի և հողի վրա: Այստեղ մնացել էին նաև ամբողջովին արյան մեջ թաթախված վերնազգեստ և գլխաշոր, ինչը վկայում է այն մասին, որ նրանք սպանվել են հենց առաջին կրակոցից: Վստահաբար կարող եմ ասել, որ հենց առաջին երկու եկողներին մերոնք անմիջապես սպանել և չեզոքացրել են»,- հակառակորդի թողած փամփուշտներից մեկը գետնից վերցնելով և մեզ ցույց տալով՝ պատմում էր Ասրյանն ու նկարագրում մարտի մանրամասները, թե ինչպես են կրակոցներից բռնկված հրդեհի լույսն օգտագործելով՝ հակառակորդի թիկունքում դարանակալած հայկական ուժերն օգնության հասել իրենց զինակից ընկերներին ու դիվերսանտ-հետախույզներին խուճապի մատնելով, ստիպել փախչել՝ մարտի դաշտում թողնելով 7 զոհ, մեծ թվով զինատեսակներ։ Ողջ մնացածները հասցրել են տանել միայն իրենց ծառայակիցների դիակները։

Այնուհետև Է. Ասրյանը ցույց տվեց, թե այդ դեպքերից հետո իրենք ինչ լրացուցիչ պաշտպանական միջոցառումներ են ձեռնարկել՝ դիրքերն ավելի անառիկ դարձնելու համար։ Մասնավորապես՝ լրացուցիչ ծուղակներ են լարել, պաշտպանական հավելյալ պատեր, նոր դիտակետ կառուցել և այլն։ Այս ամենը բնավ էլ չի կոտրել իրենց ծառայակից ընկերների մահը սգացող այն զինվորներին, ովքեր մեր այցելության պահին ծառայություն էին իրականացնում առաջնագծում։ Նրանց հետ զրույցից հասկացանք, որ իրենց հերոս ընկերների սխրանքն ավելի է ոգևորել նրանց, բարձրացրել մարտական ոգին։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում