Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով ծնկի վնասվածք է ստացել, բժշկական հետազոտություն է անցել: Այդ մասին հայտնում է sport1.de-ը:
Վնասվածքը միջին ծանրության է: Բժիշկների կարծիքով` ապաքինվելու համար ֆուտբոլիստին երեք շաբաթ կպահանջվի:
Այդպիսով, Շվայնշտայգերը բաց կթողնի Գերմանիայի առաջնության հերթական մրցաշրջանի մեկնարկային` «Վոլֆսբուրգ»-ի և «Շալկե»-ի դեմ հանդիպումները:







































