Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Ըստ մասնագետի՝ թիմը շատ է աշխատել և լավ մարզավիճակ է ձեռք բերել:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված: Մենք շատ լավ ենք նախապատրաստվել մրցաշրջանին: Ոչ միայն շատ ենք մարզվել, այլև նոր խաղային կոմբինացիաներ ենք ստեղծել ֆուտբոլստների միջև: Այժմ կարևոր է այդ ամենը ցուցադրել խաղադաշտում հանդիպումների ժամանակ»,- մասնագետի խոսքերը մեջբերում է sport.es-ը:









































