Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ։
Ըստ նրա՝ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման հետևանքով Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ բավարար քանակությամբ նավթ և գազ մատակարարել իր ավանդական գործընկերներին։
Ալիևի խոսքով՝ չնայած կանաչ օրակարգին հավատարիմ մնալուն՝ եվրոպական բանկերը պետք է վերանայեն իրենց որոշումները, որպեսզի նավթագազային ենթակառուցվածքների նախագծերը կրկին ներդրումներ ստանան։ Այս պայմաններում Ադրբեջանը պատրաստ է զգալիորեն ավելացնել բնական գազի և նավթի արտահանումը դեպի Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա։











































