Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հանդիպման մասին, որտեղ «Ռեալ»-ը կմրցի «Սևիլյա»-ի հետ.
«Չէի ասի, որ մենք շատ ժամանակ ենք ունեցել այս հանդիպմանը պատրաստվելու համար: Սա շատ կարևոր հանդիպում է մեզ համար, որը մենք ցանկանում ենք հաղթել: Այն մեր համար կլինի առաջին պաշտոնական հանդիպումը՝ աշխարհի առաջնության ավարտից հետո:
«Սևիլյա»-ի կազմը փոփոխությունների է ենթարկվել այս մինչմրցաշրջանի ընթացքում: Նրանք մի քանի առաջատար ֆուտբոլիստներ են կորցրել, սակայն նրանց փոխարեն թիմ են հրավիրել մի քանի այլ բարձրակարգ ֆուտբոլիստների:
Երբ նվաճեցինք Չեմպիոնների Լիգայի տիտղոսը, սպասում էինք, որ շուտ մեկնարկի նոր մրցաշրջանը, որպեսզի շարունակենք տիտղոսներ նվաճել: «Ռեալ»-ը միշտ փորձում է բարելավել իր պատմությունը: Դա ակումբի փիլիսոփայությունն է»-, ասել է Անչելոտին:






































