Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Սերժ Սարգսյանի ու Նալբանդյանի համերգը. «Լրագիր»

Հայտարարելով, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանն այլընտրանք չունի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փաստացի մերժել է ռուսական ընկերությունների հետ բիզնեսում զգույշ լինելու վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հորդորը, որ ուղղվել էր Հայաստանի կառավարությանն ու ընկերություններին:

Հետաքրքիր է, որ Նալբանդյանն այդ հորդորին արձագանքել էր այն բանից հետո միայն, երբ հնչել էր Ռուսաստանի դեսպանատան արձագանքը: Իսկ ՌԴ դեսպանատունը տարակուսել էր, որ մի պետության դեսպանատունը կարող է նման բան հորդորել կամ ցուցում տալ մեկ այլ պետության:

Փաստորեն, երբ ՌԴ դեսպանն է մեկ այլ պետության ցուցում տալիս լուծել ոչռուսահպատակ ՀԿ-ների հարցերը պուտինավարի, դա նորմալ է, իսկ երբ որևէ պետության զգուշացնում են, որպեսզի ուշադիր լինեն միջազգային սանկցիաների տակ ընկած ընկերությունների հետ հարաբերություն կառուցելիս, դա նորմալ չէ:

Դա իմիջիայլոց: ՌԴ դեսպանատան հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ֆորմալ արտգործնախարար և ՌԴ դեսպանատան ոչ ֆորմալ կցորդ Էդվարդ Նալբանդյանը և սահմանամերձ գոտում աննախադեպ լարվածության ֆոնին հայտարարեց, թե Եվրասիական միությունը Հայաստանի համար այլընտրանք չունի և հարցականի տակ դրվել չի կարող: Այլ կերպ ասած, Նալբանդյանը փաստացի հայտարարեց, որ Հայաստանը ռուսական բիզնեսի հետ հարաբերություններում ուշադրություն չի դարձնելու միջազգային սանկցիաներին:

Այդպիսով, պաշտոնական Երևանը գնում է այսպես ասած «հոսանքին հակառակ» և բացահայտ հայտարարում այդ մասին: Այդ հայտարարությունը, սահմանային լարվածության ֆոնին, մոտավորապես հավասարազոր է Ստեփանակերտում Ղրիմի համար կազմակերպված համերգին: Բայց, եթե այդ համերգում դե յուրե իշխանությունն անմասն էր, ապա այստեղ հայտարարություն է անում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը: Իսկ նրա անմիջական ղեկավարն էլ Սերժ Սարգսյանն է, ինչն ուղղակի նշանակում է Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի համերգը Ղրիմի համար:

Այդ համերգի համար սահմանում շատ թանկ է վճարում Հայաստանի զինուժը, որը ներկայում ունի միջազգային դաշնակցության անհրաժեշտություն: Բայց Սարգսյան-Նալբանդյան «պրոդյուսերական զույգը» կազմակերպում է շոուներ, որոնք հայկական զինուժին զրկում են միջազգային դաշնակցության հնարավորությունից կամ հսկայական արգելքներ են առաջացնում այդ ճանապարհին:

Որ ֆորմալ դաշնակիցները Հայաստանից վաղուց են հրաժարվել, արդեն նորություն չէ շատ վաղուց: Խոսքը ՀԱՊԿ կոչվող կառույցի, դրա լոկոմոտիվ Ռուսաստանի, դրանում առանցքային դեր ունեցող Բելառուսի և Ղազախստանի մասին է: Այսինքն, այդ «դաշնակիցները» Հայաստանի հանդեպ այդպիսի պարտավորություն չեն ստանձնել երբեք, այլ ընդամենը Հայաստանի իշխանությունը և ռուսական այլ արբանյակներն են Հայաստանում հանրությանը փորձել հավաստիացնել, որ Հայաստանն ունի այդպիսի դաշնակիցներ: Այժմ իրավիճակը «լյուստրացիայի» է ենթարկվել, ու պարզ է դառնում, որ Հայաստանը հյուսիսում ու արևելքում դաշնակիցներ չունի:

Բայց, այդ ոչդաշնակիցների պատվերով, ցուցումով կամ հրահանգով Հայաստանի արտաքին քաղաքականությունը «մշակողները» հետևողականորեն քանդում են արևմուտքի հետ դաշնակցային հարաբերության բոլոր հնարավոր մոտիվները, զրկում են հայկական զինուժը միջազգային անվտանգության համակարգի աջակցության հեռանկարներից:

Սահմանային լարվածության ֆոնին Եվրասիական հավատարմության մասին հայտարարություններն ուղղակիորեն նշանակում են, որ այդ հայտարարությունների հեղինակները ստանձնում են Հայաստանի ամեն մի մարդկային կորստի պատասխանատվությունը: Առավել ևս, որ իրավիճակը սահմանում լարվել է այն բանից հետո, երբ Հայաստանն ընդունել է Եվրասիական կապիտուլյացիան, իբր առավել բարձր անվտանգության նկատառումով: Ադրբեջանի սանձարձակությունն ու հայկական կողմի զոհերն են այդ «առավել բարձր» անվտանգության «արդյունքը»:

Այդուհանդերձ, կա մի հանգամանք, որը շատ կարևոր է միջազգային անվտանգության համակարգի աջակցություն ունենալու առումով: Այդ հանգամանքը հայկական զինուժի ձեռքին է և գործնականում անհնար, կամ չափազանց դժվար կլինի այն քանդել Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոններում որևէ «գաստրոլյորի» արտաքին քաղաքական «համերգով»՝ դա զինուժի մարտունակությունն է, հակառակորդին զսպելու նվազագույն խնդիրը լուծելու ունակությունը և Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի բնակչության զգոնությունն ու կամքը:

Եթե այդ գործոններն աշխատում են, ապա ով էլ ինչ «համերգ» կտա, միևնույն է, ծափահարությունները քաղելու է Հայաստանի բանակը:

Նյութը հրապարակում ենք ամբողջությամբ, քանի որ արդեն երրորդ օրն է Lragir.am-ը ենթարկվում է DDOS լայնածավալ հարձակման, որի պատճառով կայքի հասանելիությունը սահմանափակված է, ինչպես նաև դանդաղ: Մեր համերաշխությունն ենք հայտնում լրատվամիջոցին, և շուտափույթ բնականոն աշխատանքային ռեժիմի վերադառնալու հույս հայտնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում