ԱՄՆ-ում այսօր մեկնարկել է տարվա ամենատպավորիչ զեղչերով սուրբծննդյան «շոփինգը»՝«սև ուրբաթը»: Այսօր խանութներում կարելի է գտնել նաև միանգամայն անվճար ապրանքներ:
Բազմաթիվ ռիթեյլերներ (մանրածախ վաճառք իրականացնող) նույնիսկ չեն սպասել ուրբաթ օրվան և «սև ուրբաթը» սկսել են հինգշաբթի՝ Գոհաբանության օրը: Շատ առևտրային ցանցեր իրենց դռներն են բացել երեկոյան ժամը 8-10-ը, մնացած բոլորը՝ կեսգիշերից: Ավանդաբար ուրբաթօրյա առևտուրը սկսվում է ավելի ուշ՝ առվոտյան ժամը 5:00-ից: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ռիթեյլերների ազգային ասոցացիայի կանխատեսումներով՝ չնայած տնտեսական իրադրությանը և շուրջ 9 տոկոս գործազրկության մակարդակին, այսօր վաճաքի ընդհանուր ծավալը անցած տարվա համեմատ կավելանա 4 տոկոսով՝ հասնելով 586.1 մլրդ դոլարի:
Accenture խորհրդատվական ընկերության փոխանցմամբ՝ այսօր գնումներ կատարել ցանկացողների թիվը կհասնի 53 տոկոսի՝ անցած տարվա 44 տոկոսի փոխարեն: Հաճախ հերթերն ուղեկցվում են վեճերով և բախումներով:
«Սև ուրբաթ» տերմինը սկսել են ԱՄՆ-ում կիրառել վարորդները 1960-ականներից՝ գլխավոր փողոցների խցանումների պատճառով: