Wednesday, 08 05 2024
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Հայության կորուստը

Ներքին խնդիրներով տարված հայաստանյան հասարակության համար սիրիահայության խնդիրները կարծեք թե մղվել են երկրորդ պլան: Զարմանալի է, մի քիչ էլ տարօրինակ, սակայն մենք առավել զգայուն և ուշադիր էինք սիրիահայության հանդեպ, երբ այդ երկրում պատերազմը առավելապես հեռու էր հայերից, քան այսօր, երբ լրահոսում գրեթե ամեն օր ստացվում են Սիրիայում մնացած հայությանն առնչվող ողբերգական լուրեր: Սարսափելի պարբերականությամբ մենք տեղեկություններ ենք ստանում հայկական բնակավայրերի ռմբակոծման և զոհերի մասին: Մինչդեռ հասարակական ուշադրությունն այս ամենի հանդեպ նվազել է, ինչը երևի թե այն էր, ինչ ցանկանում էին Հայաստանի իշխանությունները և նաև Սիրիայում հայկական համայնքի ներկայիս վիճակի համար պատասխանատու այսպես ասած՝ ազգային տարատեսակ կառույցները:

Սիրիայում պատերազմական գործողությունները ծավալվում էին դանդաղ հրեշավորությամբ, և հրեշավոր անտարբերությամբ հայությունը հետևում էր, թե ինչպես է պատերազմը կամաց-կամաց հասնելու և խժռելու նաև հայությանը՝ նախ տնտեսական կորուստներով, իսկ հետո արդեն՝ մարդկային: Ամեն մի ողբերգական լուրից հետո վեր է հառնում հարցը, որ Սիրիայում հայկական համայնքի հանդեպ չիրականացվեց պետական քաղաքականություն, որի առանցքում պետք է լիներ համահայկական ռեսուրսների համախմբումը և Սիրիայից հայության կազմակերպված տեղափոխումը հայրենիք կամ թեկուզ աշխարհի այլ երկրներ, միայն թե փրկեին նախ և առաջ կյանքերը, իսկ հետո՝ նաև ունեցվածքը, կապիտալը, որովհետև դա էլ, ըստ էության, հայկական համաշխարհային պոտենցիալի մի մասն է, որը եթե նույնիսկ հայրենիքում էլ չի կենտրոնանում, միևնույն է, պոտենցիալ կերպով ծառայում է հայրենիքին: Սակայն այս ամենը տեղի չունեցավ:

Մի քանի ուշացած և առավելապես քարոզչական երանգներ ստացած ակցիաներից բացի, Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին, իսկ իշխանությունների առաջ էլ այսպես ասած՝ ազգային կառույցները, որ գործում էին նաև Սիրիայում, ըստ էության, որևէ նման խնդիր չդրեցին, որևէ փորձ չարվեց սիրիահայության հետ միասին հասկանալ իրավիճակը դեռ նախնական փուլում, գնահատել վտանգները, հնարավոր կորուստները, հասկանալ մնալու հեռանկարները և կայացնել սիրիահայությանը ֆիզիկապես փրկելու և նաև նյութական ռեսուրսները ժամանակին տեղափոխելու որոշումներ: Ըսդ որում, այն կարծիքները, թե սա կարող էր դուր չգալ Սիրիայի իշխանություններին, ըստ էության մոլորություն են, որովհետև նախ՝ սիրիահայությունը չպետք է մատաղ արվեր Սիրիայի իշխանությանը, բացի այդ էլ՝ դիվանագիտությունը, պետական քաղաքականությունը ենթադրում էր նաև հենց աշխատանք Ասադի իշխանության հետ, և կային իհարկե բազմաթիվ տարբերակներ, երբ հնարավոր էր պայմանավորվել փոխըմբռնման շրջանակում:

Ամենագլխավորը ցանկությունն էր և հեռատեսությունը, պետական մտածողությունը, որը չկար ոչ Հայաստանի իշխանությունների մոտ, ոչ այն սփյուռքյան կառույցների, որոնք պետք է գնահատեին իրավիճակը առավել ռացիոնալ և առավել ռազմավարական պրիզմայով՝ փրկելով սիրիահայերի կյանքերն ու այն ռեսուրսները, որ տնօրինում էին նրանք: Փոխարենն ամեն ինչ արվեց, որպեսզի խնդիրը համահայկական օրակարգի մաս չդառնա, որպեսզի խնդիրն աստիճանաբար փոշիանա տարատեսակ այլ խնդիրների մեջ, որտեղ ճառեր արտասանելը շատ ավելի անվնաս մի գործ է՝ պատասխանատվություն գրեթե չենթադրող: Մինչդեռ սիրիահայության խնդիրը հենց իր սկզբնավորման փուլում լուծելու դեպքում Հայաստանն ու հայությունը կարող էին գեներատիվ, շղթայական էֆեկտ ստանալ նաև Հայաստանի և հայության առաջ ծառացած մի շարք կարևոր այլ մարտահրավերների լուծման գործում՝ կապված համաշխարհային զարգացումներում Հայաստանի տեղի ու դերի, դիմադրունակության հետ: Սակայն ըստ երևույթին կային այդ էֆեկտի բացակայության մեջ շահագրգռված ուժեր, որոնք կառավարում էին սիրիահայության հանդեպ Հայաստանի գործողությունները և հարկ եղած դեպքում խնդիրը մատնում մոռացության, իսկ հարկ եղած դեպքում, երբ իրենց է այդ ամենը ձեռնտու, խնդիրը շահարկում, ինչպես Քեսաբի շուրջ հիստերիկայի դեպքում, որ իրադարձությունների նենգափոխումով ու կեղծ տեղեկատվությամբ, կեղծ տեսագրություններով սրում էին ու տարածում ռուսական մեդիաաղբյուրները, այդ թվում՝ պետական հեռուստաընկերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում