Ստամբուլի ոստիկանությունը փակել է Գեզի այգու մուտքը՝ կապված բողոքի զանգվածային ակցիայի տարելիցի հետ, որը այգում անցկացվում էր անցած տարվա մայիսի 31-ից: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Դրա հետ կապված՝ Ստամբուլ են ժամանել նաև մոտակա քաղաքների ոստիկանները:
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Հուսեյին Ավնի Մուտլուն հայտարարել է, որ Ստամբուլի իշխանությունները թույլ չեն տա ակտիվիստների խմբերին անօրինական ակցիաներ անցկացնել քաղաքի կենտրոնում և ուժային մեթոդներ են կիրառելու:
Թուրքիայում անցած մայիսից մոտ 3 շաբաթ անցկացվում էին բողոքի ակցիաներ, որոնք կառավարությունը համարում էր հակակառավարական:
Թուրքիայում անկարգությունների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել մոտ 4 հազար մարդ, 4,9 հազար մարդու ոստիկանությունը ձերբակալել էր:









































