ESPN-ի տեղեկացմամբ` «Լոս Անջելես Լեյքերս»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Մայք Բրաունին: Պատճառն ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջող մեկնարկն է: Մոտ ժամանակներս ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Արևմտյան կոնֆերենցիայի 2012/13թթ մրցաշրջանի մեկնարկում «Լեյքերս»-ը պարտություն է կրել կայացած 5 հանդիպումներից 4-ում:
Նշենք, որ Բրաունը թիմը գլխավորել է 2011 թվականին: Նախորդ մրցաշրջանում «Լեյքերս»-ն առաջատար դարձավ Խաղաղօվկիանոսային դիվիզիոնում, սակայն Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչում զիջեց «Օքլահոմա»-ին:








































