Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ նշել է, որ թիմի նախկին տնօրեն Զինեդին Զիդանի հետ որևէ խնդիր չունի: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` Զիդանը լքել է զբաղեցրած պաշտոնը, որպեսզի մարզչական գործունեություն սկսի: Շատերը ենթադրում էին, որ նա խնդիրներ ունի պորտուգալացի մասնագետի հետ: Լուրեր էին շրջանառվում, թե Մոուրինյոն դժգոհ է, որ Զիդանը չի աջակցում իրեն և չի պաշտպանում լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև:
«Զիդանին հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ` նա նույնքան հաջողակ կլինի, որքան ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի ժամանակ»,- նշել է Մոուրինյոն: Ինքը` Զիդանը հայտնել է, որ շատ բան է սովորել Մոուրինյոյից և նրա հետ խնդիրներ չունի:






































