«Լիվերպուլ»-ի երկու առաջատարները` կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն ու հարձակվող Լուիս Սուարեսը չեն մասնակցելու իրենց թիմի` Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մախաչկալայի «Անժի»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին է հայտնել Sportbox-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն` երկու ֆուտբոլիստներն էլ կմնան Անգլիայում և նպատակասլաց կնախապատրաստվեն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք` «Անժի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին` Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում: «Լիվերպուլ»-ը 6 միավորով A խմբի առաջատարն է, իսկ «Անժի»-ն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և իր ակտիվում 4 միավոր է գրանցել:






































