Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

Հարկատուն պիտի չիմանա՞, թե պետական պաշտոնյան իր հաշվին ինչ ծախսեր է անում. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում մայիսի 15-ի արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով հիմնական զեկուցող, ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանին՝ նշեց, որ ինքը տպավորություն ունի, թե կա՛մ բերված նախագծին զեկուցողը հաստատապես ծանոթ չէ, կա՛մ լուրջ խառնաշփոթ կա, կա՛մ այս նախագիծը ծագել է հայտնի դեպքերից հետո, երբ նախորդ վարչապետն իրեն թույլ էր տալիս վարձել ինքնաթիռներ և դրանցով շրջագայել հարկատուների հաշվին: Զոհրաբյանի խոսքով՝ որպեսզի մամուլը դրան չանդրադառնա, այսպես հապճեպ կերպով բերվել է այս նախագիծը:

«Ես գնացի հետ, անգամ Ստալինի ժամանակներում չտեսա նման դեպք, երբ բարձրաստիճան անձանց ծախսերը գաղտնի արվեն: 21-րդ դարում մենք մեզ հռչակել ենք ժողովրդավար, սոցիալական, իրավական պետություն, և պաշտոնատար անձանց ծախսերը պիտի հանրությունը, հարկատուն չիմանա՞, թե իր հաշվին ինչ ծախսեր է անում պաշտոնյան: Էստեղ մենք իրապես լուրջ վերանայման խնդիր ունենք: Եթե կա թերհասկացության կամ խառնաշփոթի խնդիր՝ ծախսերի որ մասն է արվելու գաղտնի, որը՝ հրապարակային, ես կխնդրեմ նախագիծը կառավարությունը հետ տանի, և փորձենք հասկանալ՝ իրականում խոսքն ինչի մասին է»,- ասաց նա:

Հարությունյանը պատասխանեց, որ խոսքն այստեղ կոնկրետ այն պաշտոնատար անձանց ծախսերի և ծառայությունների մասին է, որ համաձայն օրենքի՝ պետական պահպանության օրենքով սահմանված ապահովություն են իրականացնում: Նա նշեց, որ հարցը ոչ թե հանրությունից գաղտնի պահելն է, այլ ընդհանուր վերլուծության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ կարևորը պահպանության մակարդակի լիարժեքությունն ապահովելն է:

ԱԱԾ ներկայացուցիչը նշեց, որ պահպանության ավելի բարձր ապահովման խնդիրն է դրված, իսկ ծախսերին, ցանկացած տիպի, միևնույն է, այսպես թե այնպես տեղյակ են լինում: «Տրանսպորտային ծախսերը, որ դուք մեջբերեցիք, կարող եմ ասել՝ տվյալ խնդիրը չի եղել, որ մենք նման նախագիծ ենք առաջ բերել»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց՝ նշելով, որ ինքն էլ է խոսում կոնկրետ՝ պետական պահպանության ենթակա անձանց մասին: «Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ ЧП է տեղի ունեցել, ի՞նչ անլուծելի խնդիր, ե՞րբ է պետական գաղտնիք բացահայտվել, որ չպիտի բացահայտվեր, որ նման կարիք է առաջացել: Ի վերջո, ցանկացած փոփոխություն պետք է ունենա տրամաբանական հիմք»,- ասաց նա՝ հավելելով, որ ապրիորի ասել՝ վերլուծությունները հանգեցրել են նրան, որ հիմա պիտի ամեն ինչը՝ նրանց հետ կապված, բերեն, գաղտնիության գրիֆի տակ անցկացնեն, ապա դա, իր կարծիքով, հիմնավոր փաստարկ չէ:

 

Լուսանկարը՝  Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում