Sunday, 19 05 2024
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին

«Ռուսաստանն ուզում է Հայաստանը սարքել իր նման, իրենից վատը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյան, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ պետք է չեզոքացվեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում: Կարելի է՞ ասել, որ Մաքսային միությանը դեռ չանդամակցած՝ հավասարվում ենք դրա անդամ երկրների կարգավիճակին, որոնք երբեք ժողովրդավարությամբ չեն փայլել:

Առաջինը՝Ռուսաստանի դեսպանն իրավունք չունի մեր ներքին գործերին խառնվելու, դա իր գործը չէ: Երկրորդ՝ Ռուսաստանն, իհարկե, պետք է ցանկանա մեզ դարձնել իր նման, իրենից էլ վատը:Ռուսաստանում խոսքի ազատությունը դեռևս Հայաստանի  խոսքի ազատության մակարդակը չունի՝ այնտեղ ավելի ցածր մակարդակի է,իսկ ազատ խոսքի իրավունքից օգտվողներն էլ ենթարկվում են ռեպրեսիաների: Դա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս ոչ Մաքսային միության անդամ Հայաստանի հանդեպ իրեն պահում է շատ վատ:Մենք արդեն գիտենք՝ ուր ենք գնում, նրանք, ովքեր  կասկածում էին, թե ինչ է նշանակում Եվրասիական միություն, Մաքսային միություն՝ հատուկ նրանց համար, ուշ հասկացողների համար է դեսպանը հայտարարել:Ռուսաստանը շատ ավելի վատն է, քան ինքն իր մասին կարծումէ, և քան մեր ռուսասերներն ու ռուսամետներն են կարծում:Հիմա հասարակական կազմակերպություններին են ուզում չեզոքացնել, հետո դեսպանը կառաջարկի վերականգնել գլավլիտը, այնուհետև՝Գուլագը:

Հայաստանում այդ ռուսասերները կարծես գնալով շատանում են. եթե նախկինում կոմունիստները մայիսի 1-ին պարզապես երթ էին անում, այս անգամ մի խումբ այլ մարդկանց հետ միասին Պուտինին ու Մաքսային միությանը գովերգելու կոչեր հնչեցրին հենց ՌԴ դեսպանատան մոտ:

Ես կարծում եմ, որ դա հիվանդություն է: Ուրիշ երկրի ղեկավարին գովելը, նրան մեծարելը հիվանդության արդյունք է, որովհետև ընդհանրապես որևէ ղեկավար արժանի չէ, որ իրեն գովեն, մեծարեն: Ես ասեմ՝ հարազատ երկրի ղեկավարին նույնիսկ չի կարելի մեծարել և գովել՝ դա հակաժողովրդավարական է, հակաարժանապատիվ:Բայց երբ մարդիկ գովում են այլ երկրի ղեկավարին՝ դա նույնիսկ գովել չէ, այլ քծնել:Դա առողջապահության նախարարության խնդիրն է, քանի որ հիվանդությունէ:

Իսկ ի՞նչ անել, որ այս համատարած ռուսամետության հետ աճի նաև մյուս թևը, արժանի հակակշիռ ստեղծի:

Ես կարծում եմ, որ մյուս թևը հայ ժողովուրդն է, որ սիրում է իր հայրենիքը, իր հողը, իր զավակներին, իր լեզուն, իր եկեղեցին:Հայկական պետության գոյությունն այսօր դրա ապացույցն է. ապացուցում է, որ հայ ժողովուրդը սիրում է այդ ամենը: Այն ամենը, ինչ նաիրյան երանգ ունի՝ մենք սիրում ենք: Ես շատ բնական եմ համարում, որ կան մարգինալ ուժեր, որ շեղված են այդ ուղուց:Մենք նրանց նայում ենք մարդասիրական կարեկցանքով, համենայնդեպս՝ ես կարեկցում եմ նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում