Sunday, 28 04 2024
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել

Ազատագրել Հաղթանակը

Այսօր հաղթանակի տոնն է, մեր բոլոր հաղթանակների տոնը: Բայց ցավոք սրտի, տարեցտարի մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ հաղթանակի տոնին ավելի շատ մեզ համար ակնառու են դառնում մեր պարտությունները, այն պարտությունները, որոնց ենթարկվեցինք թե՛ մենք, թե՛ ենթարկեցրինք մեր հաղթանակը:

Այն պարտությունները, որ կրեցինք մի քանի անձից, մի քանի խմբից, մի քանի կլանից, որոնց հանձնեցինք համազգային միավորման, համազգային համախմբման գնով ձեռք բերած հաղթանակը: Հազարավոր զոհերի, տասնյակ հազար վիրավորների և հաշմանդամների, հարյուր հազարավոր քաղաքացիների նյարդերի, առողջության, համբերության, մի ամբողջ սերնդի զրկանքների գնով ձեռք բերած հաղթանակը, դրա բերած բարոյահոգեբանական վերելքի հետ մեկտեղ, հզոր պետականության կերտման հիանալի նախադրյալի փոխարեն տարեցտարի դարձավ ընդամենը քաղաքական սակարկությունների, քաղաքական ճամարտակությունների, իշխանական հավակնությունների և կենդանական բնազդների բավարարման ռեսուրս, դարձավ արտաքին աշխարհի հետ հանուն իշխանության վարվող առևտրի վճարամիջոց, խաղաղասիրական նկրտումների անվան տակ, տարածաշրջանային խաղաղության ձգտումների անվան տակ, վասն սեփական երկրում սեփական հայրենակիցներին ազատ ու անխնա հալածելու նպատակի: Բայց, այդ ամենի հետ մեկտեղ, ակնհայտ է նաև, որ այդ ամեն ինչի հանդեպ հանրային վերաբերմունքը սկսել է փոխվել:

Հասարակությունը սկսել է արդեն հասկանալ, որ ոչ թե հաղթանակն է բեռ, ոչ թե Ղարաբաղն է բեռ երկրի ուսերին, երկրի զարգացման ճանապարհին, այլ բեռը նրանք են, ովքեր Ղարաբաղն ու հաղթանակը դարձրել են ներպետական սահմանազանցության վահան, զրահ, շահարկման առարկա, սեփական հասարակության հանդեպ շանտաժի միջոց: Երբ 2008 թվականի համաժողովրդական շարժումը համեմատության մեջ էին դնում 88-ի շարժման հետ, թերևս հենց այս առումով է ընդհանուր եզրը: 2008 թվականի շարժումը պարզապես մաքրեց, ֆիլտրեց հասարակության հիշողությունը, պատկերացումները, ցանկություններն ու նպատակները, հանրային գիտակցությունը վերադարձրեց 88-ի շարժման ակունքներում գտնվող ազատության, հավասարության և եղբայրության արժեքներին: Այդտեղ հարթության վրա էր, որ կայացավ Ղարաբաղի պատերազմի համազգային հաղթանակը: Այդ հարթության վրա է, որ պահվելու է հաղթանակը, վերադարձվելու է հաղթանակը հասարակությանը:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում