Wednesday, 15 05 2024
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

Ղարաբաղյան գործընթացի կաթիլային տարբերակը

Կալիֆոռնիայի խորհրդարանը երեկ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս տեղեկատվությունը կրկնակի ողջունելի և հետաքրքրական է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի ֆոնին, որ նա ղարաբաղյան կարգավորման թեմայով ունեցել էր Կարնեգի հիմնադրամում և ներկայացրել ամերիկյան քաղաքականությունն այդ հարցի կապակցությամբ:

«Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը այսօր որևէ դիրքորոշում արտահայտում են միայն լավ ծանրութեթև անելուց հետո՝ ոչ թե ինչ է պետք Հայաստանին տեսանկյունից, այլ թե ինչ կասի Ռուսաստանը»:

Այդ քաղաքականությունն, ըստ էության, ամփոփված է Մադրիդյան սկզբունքներից մեզ ծանոթ կետերով, որոնք էլ ներկայացրել էր ամերիկացի համանախագահը: Այդ կետերը բուռն արձագանք են առաջացրել Հայաստանում, սակայն առավելապես հասարակական և փորձագիտական շրջանակներում: Իշխանական և քաղաքական դիրքորոշումներ չեն հնչել, ինչը սակայն զարմանալի էլ չէ, քանի որ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը այսօր որևէ դիրքորոշում արտահայտում են միայն լավ ծանրութեթև անելուց հետո՝ ոչ թե ինչ է պետք Հայաստանին տեսանկյունից, այլ թե ինչ կասի Ռուսաստանը:

«Առայժմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչում է ամերիկյան հինգերորդ նահանգը, ինչն ըստ էության նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տասը տոկոսը արդեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: 

Երևի Ռուսաստանն ամեն մեկին իր արձագանքելիքը կփոխանցի առաջիկա օրերին: Իսկ առայժմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչում է ամերիկյան հինգերորդ նահանգը, ինչն ըստ էության նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տասը տոկոսը արդեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսինքն` մինչ Հայաստանում քննարկում են Ուորլիքի հայտարարությունները, իսկ ոմանք լռում, ԱՄՆ-ում այդ հայտարարություններին զուգահեռ տեղի է ունենում գործ՝ կոնկրետ շարժ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ուղղությամբ:

Ընդ որում` ամերիկյան նահանգներն այդ անկախությունը ճանաչել են առանց որևէ վերապահումի ազատագրված տարածքների հետ կապված: Շատերը կարող են ասել, որ ավելի լավ է աշխարհում մեկ քիչ թե շատ լուրջ պետություն ճանաչի Արցախի անկախությունը, քան ամերիկյան թեկուզ 50 նահանգ առանձին-առանձին՝ եթե ճանաչողը հենց Վաշինգտոնը չէ: Եվ միգուցե այստեղ նրանք կարող են իրավացի լինել, սակայն ավելի շատ էմոցիոնալ տեսանկյունից:

Ուորլիքը, ըստ էության, ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի ծայրահեղ բարդությունը, երկու կողմերի համար անընդունելի իրավիճակը: Եվ այս բարդ պայմաններում կարմիր թելով անցնում է ամերիկացի համանախագահի ելույթում այն, որ հարկավոր են նոր մոտեցումներ և ջանքեր կարգավորման գործընթացը շարժելու համար, իրավիճակը ճահճից ազատելու համար: Եվ ահա, այս համատեքստում, նահանգների մակարդակով շարունակական, այսպես ասած` կաթիլային ճանաչումը առաջին հայացքից ոչինչ է, սակայն դրանք այն կաթիլներն են, որ գործընթացի համար ունեն կենսական արժեք:

«ԱՄՆ-ի մակարդակով շարունակական, այսպես ասած` կաթիլային ճանաչումը առաջին հայացքից ոչինչ է, սակայն դրանք այն կաթիլներն են, որ գործընթացի համար ունեն կենսական արժեք»։

Իհարկե, ցանկալի կլիներ, որ Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը կրեր շատ ավելի «ներկայացուցչական» բնույթ, սակայն եթե դրա հնարավորությունները այսօր օբյեկտիվորեն նվազ են, և եթե այդ ներկայացուցչականությունը բացակայում է, դա ամենևին չպետք է նշանակի, որ արժեզրկվում է կաթիլային պրոցեսը: Ավելին` այդ իրավիճակում կաթիլային պրոցեսը ձեռք է բերում առավել կարևոր իմաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում