Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը չի պատրաստվում առաջիկա ամռանը հեռանալ կատալոնական ակումբից:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Ֆրաբրեգասի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն, բայց ֆուտբոլիստը դեռ չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ:
27-ամյա կիսապաշտպանի կարծիքով` Լուիս Էնրիկեի խաղաոճը համապատասխանում է իրեն: Այդ պատճառով Ֆաբրեգասը մտադիր է շարունակել կարիերան կատալոնական ակումբում:
Հիշեցնենք`ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Լուիս Էնրիկեն համաձայնել է գլխավորել «Բարսելոնա»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:








































