Wednesday, 15 05 2024
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոնգրեսի հայտարարությունը

Մարտի 13-ին` ժամը 17-ի սահմաններում, «Դինամո» մարզադահլիճի հարակից տարածքից առևանգել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին։ Նա այստեղ էր եկել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը դիտելու, երբ մեքենայից իջնելուն պես, առանց որևէ նախազգուշացման, նրա վրա են հարձակվել դիմակավորված հատուկջոկատայինները։ Գործողությանը ներկա է եղել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը։

Նա «կասկածվում է» իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ։ Դրա համար առիթ է ծառայել Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ոչ մեծ քաշքշուկը։ Հանրահավաքից առաջ ոստիկանության հետ միասին քաղաքացական հագուստով մի խումբ սադրիչներ փորձել են հրմշտուկ ստեղծել ցուցարարների խիտ շարքերում՝ հարձակվելով մարդկանց վրա։ Ուրիշների թվում նաև Սամսոն Խաչատրյանը աշխատել է թույլ չտալ, որ հրմշտուկը մեծանա և մարդիկ ոտնակոխ լինեն։ Սադրիչները չեզոքացվել են։ Նույն օրը ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի։ Ելնելով այս ամենից՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

Սամսոն Խաչատրյանի ձերբակությունը ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։ Ամբողջ 13 օր որևէ կերպ պաշտոնապես չանդրադառնալով մարտի 1-ին հանրահավաքի հետ կապված հիշյալ միջադեպին, Սամսոն Խաչատրյանի ձերբակալելու որոշումը կայացվել է նախօրեին նրա հրապարակած հարցազրույցից («Չորրորդ Ինքնիշխանություն», 12.03.2011) անմիջապես հետո, որտեղ նա կոշտ գնահատականներ է տվել իշխանություններին, պահանջել նրանց հրաժարականը և հանրությանը կոչ արել ակտիվորեն մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին։ Վարչախմբին անհանգստացրել է աշխարհահռչակ մարզիկի խոսքի ազդեցությունը, և նրանք որոշել են այս կերպ չեզոքացնել այն։ Կատարվածն այլ բան չէ, քան Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը, ինչի մասին շատ լավ տեղյակ է և ինչից խուճապի ու մղձավանջի է մատնված վարչախումբը։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի ոստիկանական հերթական այս ապօրինությունը և պահանջում անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում